Իրանից հայտնել են՝ քանի խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմի ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 1330 խաղաղ բնակիչ, հայտնել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին՝ հղում անելով Իրանի Կարմիր մահիկի տվյալներին։
«Իրանական Կարմիր մահիկի ընկերության վերջին զեկույցի համաձայն՝ արդեն զոհվել է առնվազն 1332 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Հազարավոր մարդիկ վիրավորվել են, և այդ թիվը շարունակում է աճել», - ՄԱԿ-ում լրագրողներին ասել է նա։
Դիվանագետը հավելել է, որ պատերազմում զոհվել է ավելի քան 180 իրանցի երեխա, և վնասվել է ավելի քան 20 դպրոց։