ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի մեծ թվով համայնքներում և բնակավայրերում իրականացված չեն դրանց սպառնացող ռիսկերի գնահատման և ինդեքսավորման գործընթացները. կստեղծվի ուղեցույց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման ուղեցույցը հաստատելու մասին» նախագիծը։ Աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման նպատակն է Հայաստանին սպառնացող աղետներին և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին դիմակայուն պետության ձևավորումը, կայացումն ու հետագա զարգացումը: Ազգային մակարդակում աղետների ռիսկի գնահատումն աղետների ռիսկի կառավարման անբաժանելի բաղկացուցիչ մասն է, որի հիմնական խնդիրն է պետության, համայնքների, բնակավայրերի, ենթակառուցվածքների, տնտեսության, բնակչության անվտանգության և պաշտպանության ապահովումը։

Հայաստանի մեծ թվով համայնքներում և բնակավայրերում դեռևս իրականացված չեն դրանց սպառնացող աղետների վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտման, ռիսկերի գնահատման և ինդեքսավորման գործընթացները, ինչը թույլ չի տալիս ազգային մակարդակում մշակել ռիսկերի նվազեցման, կանխարգելման, արձագանքման և հետաղետային վերականգնման հստակ գործողություններ, դրանք ներառել բնակչության, տնտեսության, ենթակառուցվածքների անվտանգության ապահովման և հետագա զարգացման ծրագրերում, հետևաբար՝ իրականացնել համապատասխան միջոցառումներ։

Ուղեցույցը, ռիսկերի գնահատման և ինդեքսավորման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման, վերլուծության և կիրառման իր ողջ գործիքակազմով, անդրադառնում է նշված խնդիրներին՝ հնարավորինս հաշվի առնելով նաև բնակչության հատկապես սոցիալապես խոցելի խմբերի կարիքները, աղետների ռիսկի կառավարման գործընթացներում նրանց ներգրավվածության դերը և պատասխանատվության աստիճանը։ Այն իրենից ներկայացնում է ազգային մակարդակում աղետների ու կլիմայական ռիսկերի գնահատման, ինդեքսավորման գործիքների և գործառույթների ամբողջական փաստաթուղթ, որի կիրառումն ուղղված է վերհանված խնդիրների լուծմանը։ Ռիսկերի, վտանգների, խոցելիության, կարողությունների բացահայտման, գնահատման և ինդեքսավորման գործընթացը բաղկացած է մի շարք բաղադրիչներից, որոնց հաջորդական կիրառումը հնարավորություն է տալիս նպաստել ազգային մակարդակում աղետների և կլիմայական ռիսկերի գնահատման, ինդեքսավորման, ռիսկերի նվազեցման և կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

Նախագծի ընդունումը թույլ կտա ազգային մակարդակում ստեղծել կառավարման, համակարգման և համագործակցային մեխանիզմներ՝ աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման նպատակով, ապահովել պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների մասնակցությունը բնակչությանը և տնտեսությանը սպառնացող ռիսկերին դիմակայելու գործողությունների մշակմանը և իրականացմանը, ապահովել ճշգրիտ տվյալների հավաքագրում վտանգավոր երևույթների և դրանց նկատմամբ երկրի խոցելիության վերաբերյալ, գնահատել ռիսկերն ու մշակել դրանց կանխարգելման, նվազեցման, աղետներին արձագանքման ու հետաղետային վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումներ՝ օգտագործելով դրանք որպես պետության զարգացման պլանավորման և որոշումների կայացման հիմք։ Միևնույն ժամանակ հատկացնել և կատարել ֆինանսական ներդրումներ, ապահովելով ռիսկերի նվազեցման տեսանկյունից կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների անխափան շահագործումը, այդ թվում՝ նվազեցնելով վերջիններիս խոցելիությունը կլիմայի փոփոխության նկատմամբ, գնահատել կրթական, ուսումնական, առողջապահական, էներգետիկ, մշակութային, տրանսպորտային և այլ համակարգերի խոցելիությունը և բարձրացնել դրանց դիմակայունության մակարդակը, հետևողականորեն կիրառել առկա ռիսկերին համապատասխան շինարարական նորմերն ու հողօգտագործման պլանավորման սկզբունքները, պաշտպանել էկոհամակարգերն ու շրջակա միջավայրը, մեղմել կամ նվազեցնել բնակչությանն ու բնակավայրերին սպառնացող ջրհեղեղների, փոթորիկների, կարկտահարության, հիվանդությունների և այլ վտանգավոր երևույթների ազդեցությունը։

Կարևոր է նաև հիմնել աղետների վաղ ազդարարման համակարգեր և ստեղծել ճգնաժամային կառավարման համապատասխան կարողություններ, երաշխավորել աղետներին արձագանքման և հետաղետային վերականգնման փուլերում տուժած բնակչության առաջնահերթ կարիքների ապահովումը, ձևավորել պետության համար առաջնային, կենսական նշանակության միջոցառումների պլանավորման, իրականացման սկզբունքներն ու մեխանիզմները՝ ուղղված ազգային մակարդակում աղետների ռիսկի կառավարմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular