ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրվա աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ:  Այսօր համեստություն անելու համար հարմար օր չէ։ Խոսեք ձեր ձեռքբերումների մասին, քանի որ այսօր ամեն կերպ պետք է փորձեք ուշադրության կենտրոնում հայտնվել։ Հնարավոր է, որ կարևոր ծանոթություն ունենաք։

Ցուլ:  Այսօր սովորականից ավելի ինքնավստահ ու վճռական կլինեք։ Դա կօգնի հասնել նպատակների իրականացմանն ու նոր ծրագրերի հաստատմանը։ Շարունակեք նույն կերպ ու ապագայում կկարողանաք մեծ հաջողությունների հասնել։

Երկվորյակ: Այսօր ստիպված կլինեք ինչ-որ մեկի գաղտնիքը պահել։ Եթե չեք կարողանում գաղտնիքներ պահել, ապա փորձեք ոչ ոքի հետ այսօր չշփվել։ Հակառակ դեպքում պետք է կարողանաք զսպել ցանկություններն ու ոչ ոքի չպատմել ձեզ վստահված գաղտնիքը։

Խեցգետին: Այսօր բավականին բարդ օր կունենաք։ Դժվար է ասել, թե ինչու, սակայն այսօր չեք կարողանա գլուխ հանել օրվա ծրագրերից։ Ոչ ամեն բան ծրագրածի պես կընթանա, սակայն օրվա վերջում լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք։

Առյուծ։ Այսօր առավել մեծ նշանակություն են ունենալու մանրուքները։ Օրվա ընթացքում պետք է չափազանց ուշադիր լինեք, որպեսզի կարողանաք նկատել այն մանրուքները, որոնք կփորձեն թաքցնել ձեզնից։ Այսօր պետք է սովորականից ավելի հավասարակշռված և ուշադիր լինեք։

Կույս:  Այսօր շատ ուշադիր եղեք բարեկամների ու հարազատների նկատմամբ։ Նրանք ձեր օգնության կարիքը կունենան, սակայն չեն կարողանա ասել ձեզ այդ մասին։ Փորձեք ցույց տալ նրանց, որ ամեն ինչի պատրաստ եք ու միշտ կաջակցեք նրանց։

Կշեռք: Այսօր պետք է փորձեք ամեն կերպ կապ հաստատել այն մարդկանց հետ, որոնց վաղուց չեք հանդիպել։ Հնարավոր է, որ նրանցից մեկի կարիքն ունենաք։ Փորձեք վերհիշել հին ծանոթներին ու հանդիպել նրանց։ Երեկոյան փոքրիկ անակնկալ կստանաք։

Կարիճ: Այսօր բարդ օր կլինի։ Օրը լցված կլինի առօրյա գործերով, որոնք պարտադիր պետք է ավարտին հասցնեք։ Օրվա ընթացքում հոգնածություն կզգաք, սակայն հանգստանալու ժամանակ չեք ունենա։

Աղեղնավոր: Այսօր պետք է վայելեք ձեր կյանքը։ Մոռացեք աշխատանքի ու առօրյա գործերի մասին։ Այսօր արեք այն ամենը, ինչ ցանկանում եք։ Օրվա ընթացքում եղեք այնպիսին, ինչպիսին երազել եք լինել։ Այսօր հանգստյան օր կազմակերպեք։

Այծեղջյուր: Այսօր բավականին լարված ու բարդ օր կլինի։ Շատերը չեն հասկանա ձեզ ու կկարծեն, որ դուք տարօրինակ եք։ Փորձեք ուշադրություն չդարձնել նրանց, քանի որ այսօր պետք է զբաղվեք սեփական խնդիրների լուծմամբ:

Ջրհոս: Այսօր գայթակղիչ ու գրավիչ կլինեք, այդ պատճառով էլ մարդիկ կցանկանան ձեր կողքին լինել։ Նրանք ամեն կերպ կփորձեն շփվել ձեզ հետ և նրանց մերժելու կարիք չկա։ Այսօր եղեք այնպիսին, ինչպիսին կաք։

Ձկներ։ Այսօր պետք է ուշադրություն դարձնեք ձեր ֆինանսներին։ Հնարավոր է, որ վերջին շրջանում շատ ծախսեր եք ունեցել, որոնք կարող են հետագայում ֆինանսական միջոցների սղության հանգեցնել։ Հաշվարկեք ամեն բան ու մտածված գնումներ կատարեք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular