Իրանը հրադադար չի խնդրում. Արաղչի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրն ԱՄՆ-ի հետ բանակցելու որևէ պատճառ չունի և հրադադար չի խնդրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է NBC News-ի հետ հարցազրույցում։
«Մենք հրադադար չենք խնդրում։ Մենք որևէ պատճառ չենք տեսնում ԱՄՆ-ի հետ բանակցելու։ Մենք նրանց հետ երկու անգամ բանակցեցինք, և ամեն անգամ նրանք մեզ վրա հարձակվեցին բանակցությունների կեսից։ Այնպես որ, մեր կողմից հրադադարի խնդրանք չկա։ Եվ նաև մեր կողմից չկա ԱՄՆ-ի հետ բանակցելու խնդրանք», – ասել է դիվանագետը։
Արաղչին նաև նշել է, որ փետրվարի 26-ին Ժնևում բանակցությունների երրորդ փուլից ի վեր Իրանը որևէ շփում չի ունեցել ամերիկյան կողմի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։
NBC News-ի հետ զրույցում Արաղչին նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի կողմից հնարավոր ցամաքային ներխուժմանը։