ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Գլենմորանժ վիսկի

ՖՈՏՈ

Գլենմորանժը (Glenmorangie) հյուսիսային Շոտլանդիայի ամենահայտնի թորման գործարաններից մեկն է: Այն գտնվում է Թանե քաղաքում, որտեղ դեռ միջնադարում էր գարեջրի արտադրություն սկսվել։ Դա հաստատում է 1843 թվականին Մաթեսոն եղբայրների կողմից կատարված գնումը։ Նրանք գնել են գարեջրի գործարան, որն այդ տարիներին արդեն շատ հին էր համարվում։ Հենց այդ գարեջրի գործարանում են եղբայրները սկսել վիսկի արտադրել Glenmorange անվամբ։ Հաջորդ հիսուն տարիների ընթացքում Մաթեսոնների թորման գործարանում արտադրված վիսկին հայտնի էր միայն շրջակա բնակավայրերում: Սակայն 19-րդ դարի վերջում Թանե և դրա հետ միասին եղբայրների թորման գործարան մուտք գործեց երկաթուղին, ինչը թույլ տվեց այդ ձեռնարկությանը հասնել մեկ այլ մակարդակի։

1918 թվականին թորման գործարանը գնեց MacDonald & Muir ընկերությունը, որը հույս ուներ Glenmorangie ապրանքանիշի օգնությամբ բարձրացնել իր հեղինակությունը արտասահմանում։ Եվ պետք է հարգանքի տուրք մատուցել թորման գործարանի նոր ղեկավարությանը, նրանք չփոխեցին վիսկիի արտադրության տեխնոլոգիան պահպանելով այն բարձր չափանիշները, որոնք սահմանել էին Մաթեսոն եղբայրները։ Միևնույն ժամանակ, արտադրության ծավալները անշեղորեն աճեցին։ Սկզբից 1979-ին, ապա 1993-ին Գլենմորանժ վիսկիի արտադրությունը կրկնապատկվել է, իսկ 1980-ին տեղի է ունեցել արտադրության թանկարժեք արդիականացում, որի ընթացքում արտադրական հզորությունները զգալիորեն ավելացվել են։ Չնայած նման արագ աճին, արտադրանքի որակն ընդհանրապես չի տուժել։ Ավելին, Անգլիայի թագուհին Glenmorange թորման գործարան կատարած այցի ժամանակ առանձնահատուկ ուշադրությամբ նշել է արտադրության ավանդույթները պահպանելու ղեկավարության ցանկությունը։

Հարկ է նշել նաև մեկ հետաքրքիր ավանդույթ. 150 տարվա ընթացքում Glenmorange-ի թորման արտադրամասում միշտ աշխատել է 16 աշխատող։ Եվ արտադրության ոչ մի ընդլայնում չի ազդել այդ ավանդույթի վրա։ Բացի դա վիսկիի արտադրության տեխնոլոգիան չի փոխվել 1880 թվականից ի վեր, երբ թորման գործարանում տեղադրեց կոր վզով հինգ մետրանոց թորման տարաներ։ Դրանք այսօր էլ օգտագործվում են։ Այդ թորման տարաների հատուկ կառուցվածքի շնորհիվ  թորման թեթև ֆրակցիաները բարձրանում են վերև, իսկ ծանր ֆրակցիաները մնում են ներքևում։ Նաև ընդհանուր թորվածքի միայն մեկ երրորդն է դառնում Glenmorange վիսկի:

Այսօր այդ ընկերությունն արտադրում է վիսկիի մի քանի տեսակներ, որոնք տարբերվում են հիմնականում իրենց հնեցմամբ։ Առանձին հարկ է նշել 18 տարվա հնեցման Glenmorangie վիսկին, որը սկսել է արտադրվել միայն 1990 թվականին։ Դրա առանձնահատկություններից է այսպես կոչված Ռոսշիրյան գարու օգտագործումը, որը ընդունված է չորացնել տորֆի վրա։ Այդ գարին խմիչքին տալիս է թեթև ծխային բուրմունք:

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular