ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական անհավասարության խորացումը․ ի՞նչ համակարգային խնդիրների առաջ է կանգնած Հայաստանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում սոցիալ-տնտեսական խնդիրները շարունակում են մնալ հասարակության առջև կանգնած ամենալուրջ մարտահրավերներից մեկը։ Վերջին տարիներին գործող կառավարության տնտեսական քաղաքականությունը չի կարողացել նվազեցնել անհավասարությունը, իսկ բազմաթիվ տարածաշրջաններ աստիճանաբար հայտնվում են ավելի խորացող տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Մարզերում տնտեսական ակտիվությունը նվազում է, բնակարանների և վարձակալության գները շարունակաբար բարձրանում են, իսկ գործազրկության և արտագաղթի ցուցանիշները շարունակում են աճել։

Մասնագետների գնահատմամբ՝ Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությունը չի տալիս այնպիսի արդյունքներ, որոնք կարող էին համակարգային փոփոխությունների հիմք դառնալ։ Այս թեմայի շուրջ «Փաստ»-ը զրուցել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի հետ։

Վերջինս նշում է, որ այն ֆինանսատնտեսական համակարգում, որի մաս է կազմում Հայաստանը, իրականացվող տնտեսական ծրագրերը հաճախ ունենում են միայն սահմանափակ ազդեցություն։ Նրա խոսքով՝ այդ համակարգը չի ստեղծում այնպիսի պայմաններ, որոնք կարող են ապահովել երկարաժամկետ և կայուն տնտեսական զարգացում։

«Այն ֆինանսատնտեսական համակարգում, որի մաս է կազմում Հայաստանը, ցանկացած տնտեսական ծրագիր հիմնականում կոսմետիկ բնույթ է կրում։ Այդ համակարգը թույլ չի տալիս Հայաստանին իրական տնտեսական զարգացման հնարավորություն ունենալ։ Այս պայմաններում ցանկացած ծրագիր կարող է միայն որոշ չափով մեղմել համակարգի առաջացրած խնդիրները, սակայն չի կարող ամբողջությամբ լուծել դրանք»,- նշում է Այվազյանը։

Նրա դիտարկմամբ՝ գործող համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ Հայաստանի տնտեսությունը չի սպասարկվում այնպիսի ազգային արժույթով, որը լիարժեքորեն ուղղված կլինի երկրի տնտեսական զարգացմանը։ Ըստ նրա՝ դրամը հիմնականում գործում է միջազգային ֆինանսական համակարգի տրամաբանությամբ, իսկ դրա թողարկման հարցում կառավարությունը անմիջական վերահսկողություն չունի։

Այվազյանը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ վարկային քաղաքականությունը ևս լիարժեքորեն չի գտնվում կառավարության վերահսկողության ներքո։ Նրա խոսքով՝ գործարարները հաճախ հայտնվում են ոչ մրցունակ պայմաններում, քանի որ չեն կարողանում ստանալ ցածր տոկոսադրույքով վարկեր, ինչը սահմանափակում է տնտեսական ակտիվությունը։


«Գործարարը Հայաստանում սկզբից արդեն գտնվում է դժվար մրցակցային պայմաններում, քանի որ չունի դրամով ցածր տոկոսով վարկեր ստանալու հնարավորություն։ Վարկային տոկոսները սահմանվում են Կենտրոնական բանկի կողմից, և կառավարությունը չի կարող ուղղակիորեն ազդել դրանց վրա։ Եթե ցանկանում ենք իրական տնտեսական զարգացում, պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան զանգվածաբար զբաղվել գործարարությամբ։ Դրա համար անհրաժեշտ են գրեթե զրոյական տոկոսադրույքով վարկեր»,- ընդգծում է նա։

Մասնագետի կարծիքով՝ տնտեսական աճ ապահովելու համար միայն առանձին մեծ ներդրումները բավարար չեն։ Ավելի կարևոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան լայն հասարակական շերտերին ներգրավվել տնտեսական գործունեության մեջ։ Այդ դեպքում հնարավոր կլինի ապահովել իրական տնտեսական ակտիվություն և նոր աշխատատեղերի ստեղծում։

Խոսելով նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի ներկայացրած տնտեսական առաջարկների մասին՝ Այվազյանը նշում է, որ նման ծրագրերը կարող են որոշակի դրական ազդեցություն ունենալ, սակայն կարևոր է նաև մտածել համակարգային փոփոխությունների մասին։

«Իհարկե, նշածս համակարգը մեկ օրում փոխել հնարավոր չէ։ Սակայն ցանկալի կլիներ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, իր տնտեսական ծրագրերը ներկայացնելուն զուգահեռ, նաև իր տեսլականում ունենար տնտեսության կառուցվածքի ավելի խորքային փոփոխությունների ծրագիր»,- ասում է նա։

Միևնույն ժամանակ տնտեսագետների մի մասը նշում է, որ վերջին շրջանում ներկայացվող մի շարք նախաձեռնություններ կարող են նպաստել սոցիալ-տնտեսական իրավիճակի որոշակի բարելավմանը։ Մասնավորապես խոսքը վերաբերում է այն ծրագրերին, որոնք ուղղված են դեղորայքի գների նվազեցմանը, երիտասարդ ընտանիքների համար մատչելի բնակարանների հասանելիության ընդլայնմանը, ինչպես նաև գյուղատնտեսական մթերման և լոգիստիկ կենտրոնների ստեղծմանը։

Տնտեսական զարգացման այն բազմաշերտ ծրագիրը, որն առաջարկում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, միտված է հենց նման խնդիրների լուծմանը։ Եթե այդ նախաձեռնությունները իրականացվեն համակարգված և երկարաժամկետ մոտեցմամբ, ապա կարող են հիմք դառնալ սոցիալ-տնտեսական իրավիճակի աստիճանական բարելավման համար և ստեղծել դրական փոփոխությունների իրական ակնկալիք հասարակության տարբեր շերտերի համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular