ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կեղծ հարցումներով փորձում են մոլորեցնել հանրությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ գործող իշխանությունները համոզում են ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտին չհրապարակել իր հարցման արդյունքները, որոնց տվյալներով փաշինյանական իշխանությունը բավականին ծանր վիճակում է, իշխանություններն իրենք են նախաձեռնում և հրապարակում կեղծ հարցումների տվյալներ, իբր իրենց ունեցած բարձր վարկանիշի մասին։

Առաջիկայում նման դրսևորումներն ավելի ու ավելի են շատանալու, իսկ տարբեր, հատկապես Արևմուտքից սնվող կառույցներ էլ փորձելու են կեղծ հարցումների տվյալներ ներկայացնել՝ հանրության մեջ տպավորություններն աղավաղելու, ինչպես նաև շարքային ընտրողին համոզելու, որ ամեն ինչ կանխորոշված է և չարժե գնալ ընտրությունների։

Այսպես կոչված, «Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոնը» (ArmES), մի հարցում է հրապարակել, որտեղ փաշինյանական կուսակցությունը գերազանցում է ընդդիմադիրներին։ Ըստ այդ հարցումների՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կստանար 26․1 տոկոս քվե, եթե ընտրությունները կայանային վաղը։ 2-րդ տեղում «Ուժեղ Հայաստան»-ն է՝ 11․9 տոկոսով, 3-րդ-ը՝ Բարգավաճ Հայաստանը՝ 6․2 տոկոսով։ Ըստ այս հարցման՝ մյուս քաղաքական ուժերը խորհրդարան չեն անցնում։ 3.35 տոկոս ստացել է «Հայաստան» դաշինքը, 2.54 տոկոս՝ «Միասնության թևերը», 2.14 տոկոս՝ «Հանրապետություն» կուսակցությունը։ Հարցվածների 17,8 տոկոսը հրաժարվել է պատասխանել, 18,8 տոկոսն էլ չգիտի, թե ում է ընտրելու։

Առաջին հայացքից այս հարցումը բավական պրոֆեսիոնալ ձևով է կազմված, որպեսզի հնարավորինս վստահելի թվա հանրության համար, բայց առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում անցկացված բոլոր հարցումները, այդ թվում նույն Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ հուլիսին հրապարակած հարցումները վկայում են, որ քաղաքացիական պայմանագիրը չունի 15-16 տոկոսից բարձր վարկանիշ, իսկ մամուլում տարածվող տեղեկությունները վերջին բոլոր հարցումների վերաբերյալ վկայում են, որ փաշինյանական իշխանությունը ընդհանրապես լուրջ հետընթաց է արձան արձանագրել, և ընդդիմադիր հիմնական ուժերը շատ քիչ են զիջում գործող իշխանություններին։

Իրական հարցումների հրապարակումը կարող է ծանր հետևանքներ ունենալ Փաշինյանի և իր թիմի համար, ուստի և առաջիկայում իշխանություններն ամեն ինչ անելու են հանրությանը համոզելու իրենց բարձր վարկանիշի մեջ։ Սա արվում է ընդամենը մեկ նպատակով, որպեսզի մասնակցության թիվը խորհրդարանական ընտրություններին հնարավորինս քիչ լինի։ Միայն այդ կերպ «Քաղաքացիական պայմանագրին» կհաջողվի կրկին վերարտադրվել։ 

Աննա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular