ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանցավոր խումբ է ձերբակալվել գողոնը ձեռքներին․ Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը

ԻՐԱՎՈՒՆՔ

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի բնակիչ երկու եղբայր ստեղծել են հանցավոր կազմակերպություն, ներգրավել հիմնականում համաքաղաքացիների, բաշխել յուրաքանչյուրի դերը և արդեն երկար ժամանակ Լոռու մարզում ու հանրապետության այլ վայրերում ծրագրել և կատարել են ավազակություններ, բնակարանային գողություններ, այլ հանցագործություններ։

Հետագա միջոցառումների արդյունքում մարտի 3-ին ստացվեց նոր տեղեկություն, որ հանցավոր խմբի անդամները երկու մեքենայով, զինված ռադիոկապի միջոցներով, դուռ ու լուսամուտ բացելու գործիքներով, մեկնել են Սպիտակ համայնքի Արջհովիտ գյուղ՝ բնակարանային գողության։

Հետագա գործողությունները քրեական ոստիկանները կատարեցին մարզի պարեկների, Համայնքային ոստիկանության Տարոնի ու Բազումի ծառայողների հետ համագործակցությամբ։

Ժամը 22․10-ին Սպիտակից Վանաձոր գալու ճանապարհին, Բաղրամյան փողոցում իրավապահները կանգնեցրին «Ռենո» մակնիշի մեքենան, իսկ յոթ րոպե անց՝ նույն փողոցում կանգնեցվեց «Շևրոլեն»։

Երկու դեպքում էլ վարորդները չենթարկվեցին պարեկների «կանգառ» ազդանշանին, սակայն հետապնդումից և մեքենաները կանգնեցնելուց հետո վարորդներն ու ուղևորները փորձեցին դիմել փախուստի, ինչը նույնպես կանխվեց։

Կազմակերպիչ եղբայրներն ու ևս հինգ հոգի ձերբակալվել ու տեղափոխվել են Լոռու մարզային վարչություն։ Մեքենաներում և նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններ, ոսկյա և արծաթյա զարդեր ու գումար, որոնք, ըստ իրենց, գողացել էին Արջհովիտ գյուղի տնից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս պահին բացահայտվել է հանցավոր խմբի կատարած բնակարանային գողության 15 դեպք։ Միջոցառումները շարունակվում են։

ՆԳՆ ոստիկանություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular