ԻՀՊԿ-ն հայտարարել է Պարսից ծոցում ամերիկյան տանկերի վրա hարձակման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի զինվորականները խոցել են ամերիկյան տանկեր Պարսից ծոցում, նավը այրվում է։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։
«Տանկերը խոցվել է այսօր առավոտյան Պարսից ծոցի հյուսիսային հատվածում՝ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի կողմից, և այժմ այրվում է»,- ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ, որը տարածել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը: