Պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել
ԻՐԱՎՈՒՆՔՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները մարտի 2-ի գիշերը՝ ժամը 2:00-ին, Արագածի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 32-ամյա մի երիտասարդի:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 28 փաթեթ՝ ընդհանուր 74,69 գրամ քաշով, և ծալովի դանակ:
Երևանի բնակիչ 32-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: