ՌԴ-ն պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման գործում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման գործում։
Այս մասին ասել է Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
Նրա կարծիքով՝ Թեհրանը հաճույքով կօգտվեր Ռուսաստանի միջնորդական ծառայություններից։․ «Բայց ամերիկացիները հասկացնում են, որ իրենց միջնորդներ պետք չեն։ Իբր, Վաշինգտոնն ինքնուրույն կհաղթահարի ընթացիկ խնդիրները։ Իրականում ամերիկացիների մոտ դա շատ վատ է ստացվում»,- ասել է նա։