ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 31 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման ներդրումային ծրագրի շրջանակներում ազդեցության ենթարկվող տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» նախագիծը։

Մետրոպոլիտենի նախատեսվող գիծը ձգվելու է Արաբկիր վարչական շրջանի «Բարեկամություն» մետրոյի կայարանից մինչև Աջափնյակ վարչական շրջանի ՀալաբյանԱբել յան փողոցների խաչմերուկում ընկած հատվածը: Աջափնյակ վարչական շրջանում նոր կայարանի շինարարությունն իրականացվելու է զուգահեռաբար բաց և փակ եղանակներով։ Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ մետրոպոլիտենի կառուցվող գծի ընդհանուր երկարությունը 1500 մ է, ներառյալ՝ կայարանի լրացուցիչ թունելները: Մետրոկամուրջի երկարությունը մոտ 210 մ է: Շինարարության մեկնարկն ակնկալվում է 2026 թվականին, և ըստ նախագծային փաստաթղթերի՝ ծրագրի ամբողջական ավարտը նախատեսվում է մինչև 5 տարի (57 ամիս), փուլային կառուցման դեպքում 81 ամիս։

2021թ. դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանի և «Մետրոգիպրորանս» բաժնետիրական ընկերության միջև կնքված՝ նախագծային ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում վերջինիս կողմից պատրաստվել և 3 փուլով ներկայացվել են «Աջափնյակ» նոր կայարանի կառուցման նախագծային փաստաթղթերը: Նախագիծը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես բարձր ռիսկայնության կատեգորիայի օբյեկտ, անցել է պարզ և համալիր պետական, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունները՝ ստանալով դրական եզրակացություն: Նախագծի հիման վրա կայարանի կառուցման ուղղությամբ հետագա գործընթացները կազմակերպելու և շինարարությունը մեկնարկելու նպատակով անհրաժեշտ է ազդեցության ենթարկվող տարածքը ճանաչել հանրային գերակա շահ և մեկնարկել տարածքում առկա հողերի (գույքերի)՝ օրենքով սահմանված կարգով օտարման աշխատանքները: Ըստ նախագծային փաստաթղթերի՝ կայարանի կառուցման շրջանակներում հանրության գերակա շահ ճանաչելու ենթակա տարածքը կազմում է մոտ 41130.3 քմ, և տարածքում նույնականացված է 31 գույք:

Կարգավորման հիմնական նպատակն է ամրագրել Երևանի մետրոպոլ իտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման շահի հանրային գերակայությունը դրա ազդեցության ենթարկվող տարածքում առկա հողերի (գույքերի) սեփականության և այլ գույքային իրավունքների նկատմամբ և իրավական հիմքեր ապահովել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում գերակա հանրային շահ ճանաչված տարածքում առկա գույքերի օտարման գործընթացներն իրականացնելու համար, մասնավորապես՝ գույքերի նկարագրության արձանագրությունների կազմումը, գնահատման հաշվետվությունների կազմումը, դրանց հիման վրա սեփականատերերին և այլ գույքային իրավունքներ ունեցողներին փոխհատուցումների նպատակով բանակցությունների վարումն ու օտարման պայմանագրերի կնքումը և այլն: Որոշմամբ օտարվող սեփականության ձեռքբերող է ճանաչվում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը:

Սեփականության օտարման գործընթացը մեկնարկելու վերջնաժամկետ է սահմանվում 2027 թ. մարտի 15-ը: Նախագծի ընդունմամբ 2026 թվականի պետական, ինչպես նաև Երևանի համայնքային բյուջեի եկամուտներում և ծախսերում հնարավոր են փոփոխություններ: Ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ հողի օտարման ծրագրի համար գնահատված ծախսը կազմում է 9,6 միլիարդ դրամ, բայց ամբողջական ֆինանսական գնահատական հնարավոր կլինի ունենալ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո գույքերի նկարագրության կազմման և գնահատման աշխատանքներն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու արդյունքում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular