ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակակոռուպցիոն կոմիտեն սեմինարիներին մասնակցելով է կոռուպցիայի դեմ պայքարում. թվեր. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն Ազգային ժողովին ներկայացրել է իր 2025 թվականի գործունեության հաղորդումը։ Փաստաթղթում առանձնահատուկ շեշտադրվում է միջազգային համագործակցությունը, մասնագիտական պատրաստվածության բարձրացումը և քննությունների արդյունավետության ամրապնդումը։

«Ժողովուրդ» օրաթերթը հաշվետվության թվերը և փաստական արդյունքները համադրելով՝ արձանագրեց մի շարք խնդրահարույց կետեր։

Միջազգային համագործակցություն՝ լայն ծավալներով

Տարեկան հաղորդման համաձայն՝ Կոմիտեն համագործակցել է միջազգային մի շարք կառույցների հետ։ Մասնավորապես՝
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) հետ շարունակվել են գործընկերային հարաբերությունների խորացման աշխատանքները։
3 քննիչ մասնակցել է Բուդապեշտում կազմակերպված հակակոռուպցիոն դասընթացների շարքին։
Ապօրինի հարստացման թեմայով վերապատրաստվել է ևս 3 քննիչ։
ԵՄ ֆինանսավորմամբ, Ecorys կազմակերպության կողմից, 9 քննիչի համար անցկացվել են փողերի լվացման հատկանիշներով քրեական վարույթների քննության առանձնահատկություններին նվիրված դասընթացներ։
17 ծառայող վերապատրաստվել է գույքի և եկամուտների հայտարարագրերի հետ աշխատանքի ուղղությամբ։
11 ծառայող մասնակցել է հանցագործությունների քննության և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների կիրառման վերաբերյալ դասընթացների։

Թվերը, առաջին հայացքից, տպավորիչ են։ Միջազգային աջակցությունը՝ համակարգված։ Վերապատրաստումները՝ բազմաբովանդակ։ Բայց ինչպիսի՞ն են արդյունքները։

Մեկ վարույթ՝ տասնյակ վերապատրաստումների դիմաց

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց հաշվետվությունը, և պարզվեց, որ վերապատրաստված քննիչները տարվա ընթացքում քննել են ընդամենը մեկ քրեական վարույթ՝ երկու անձի վերաբերյալ, որը վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։ Այսինքն՝ այն ուղղությամբ, որի շուրջ միջազգային աջակցությունն առավել ակտիվ է եղել, արձանագրվել է միայն մեկ գործ։

Ավելին՝
Հաշվետվությունում որևէ տեղեկություն չկա գործող, ՔՊ-ական կամ նրանց հարող բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ գույքի և եկամուտների հայտարարագրերի ուսումնասիրության հիմքով հարուցված վարույթի մասին։
Փողերի լվացման հատկանիշներով նոր, արդիական վարույթների վերաբերյալ նույնպես տեղեկատվություն չի ներկայացվում։
Եթե առկա են նման բովանդակությանը մոտ գործեր, ապա դրանք հիմնականում վերաբերում են 2000-ականների սկզբի դեպքերին՝ նախկին պաշտոնյաների մասնակցությամբ վաղուց հայտնի իրողությունների շուրջ՝ կիսատ-պռատ։

Այլ կերպ ասած՝ լայնածավալ վերապատրաստումները չեն վերածվել տեսանելի, համակարգային արդյունքների։

Արդյունավետությո՞ւն, թե՞ ձևական ակտիվություն

Հակակոռուպցիոն համակարգի առանցքային չափանիշը ոչ թե վերապատրաստումների քանակն է, այլ այն, թե քանի վարույթ է հարուցվել գործող պաշտոնյաների նկատմամբ։

Եթե 17 ծառայող վերապատրաստվում է հայտարարագրերի հետ աշխատանքի ուղղությամբ, սակայն այդ ոլորտում հրապարակային արդյունքներ չկան, ապա առաջանում է տրամաբանական հարց՝ արդյո՞ք համակարգը լիարժեք կիրառում է ստացած գիտելիքը։

Եթե 9 քննիչ մասնագիտանում է փողերի լվացման գործերով, սակայն նոր, հանրային հնչեղություն ունեցող վարույթներ չեն արձանագրվում, ապա խնդիրը կարող է լինել ոչ թե մասնագիտական կարողությունների, այլ քաղաքական կամ կառավարչական որոշումների դաշտում։

Կոռուպցիայի դեմ պայքարը չի չափվում սեմինարներով

Հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի հաղորդումը, այս տեսքով, ավելի շատ ներկայացնում է վերապատրաստման օրակարգ, քան կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման արդյունքներ։

Իսկ հակակոռուպցիոն մարմնի արդյունավետությունը չափվում է ոչ թե մասնակցած սեմինարների թվով, այլ համակարգային կոռուպցիայի դեմ իրական, արդիական և համարձակ քայլերով՝ ուղղված գործող իշխանության ապօրինի գործողությունների դեմ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular