Իրանի հարավում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավային մասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Շիրազ քաղաքից (մոտավորապես 1,25 միլիոն բնակչությամբ) 214 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Օջախն ընկած է եղել է 10 կիլոմետր խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: