ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


15 մլն աշխատավարձ, 8անշարժ գույք, 100 հազարավոր կանխիկ դոլարներ․ փոխնախարարի ունեցվածքը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Եսայանի հայտարարագիրը թվերի առումով ուշագրավ պատկեր է բացում․ համեմատաբար միջին պետական աշխատավարձի դիմաց՝ խոշոր կանխիկ միջոցներ, բազմաբնակարան գույք և տասնյակ հազարավոր դոլարների ֆինանսական հոսքեր։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Եսայանի կենսագրությունն ու հայտարարագիրը․ նա փոխնախարար է նշանակվել 2025 թվականի հոկտեմբերին։ Մինչ այդ զբաղեցրել է բարձր պաշտոններ ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ գլխավոր քարտուղարից մինչև վարչության պետ։ Մոտ երեք տասնամյակ՝ ֆինանսաբյուջետային համակարգում։ Այսինքն՝ ողջ կյանքում եղել է պետական համակարգի ներկայացուցիչ։

Ութ անշարժ գույք՝ տարբեր մարզերում և Երևանում

Հայտարարագրում ներկայացված է 8 միավոր անշարժ գույք՝
Ավտոտնակ՝ Երևան (2014, «այլ» եղանակով)
Անհատական տուն՝ Արարատի մարզ, Ազատավան (2012, գնում)
Բնակարան՝ Երևան (2004, գնում)
Անավարտ շինություն՝ Կոտայքի մարզ, Քասախ (2022, գնում)
Հողամաս՝ Երևան (2014, գնում)
Ավտոկայանատեղի՝ Երևան (2021, գնում)
Բնակարան՝ Երևան (2021, գնում)
Բաժնային սեփականությամբ բնակարան՝ ¼ բաժին, Երևան (2012, ժառանգություն)

Գույքի մի մասը համատեղ է, մեկը՝ բաժնային, ավտոտնակը՝ միանձնյա։

Երկու ավտոմեքենա

Փոխնախարարը հայտարարագրել է՝
LEXUS (2014 թ., ձեռք բերված՝ 2018-ին)
SUZUKI (2017 թ., ձեռք բերված նույն տարում)

60 հազար դոլարի պարտատոմսեր՝ զրոյացված

Հայտարարագրում նշված է բաժնեմաս «ԷԿՈԼՈՋԻ ՔՈՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ-ում՝ 5,000 դրամ արժեքով։

Միաժամանակ տարվա սկզբին առկա է եղել 60,000 ԱՄՆ դոլարի պարտատոմս (ARMBROL OJSC), սակայն տարեվերջին դրանց արժեքը դարձել է 0։ Չի հստակեցվում՝ դրանք վաճառվե՞լ են, մարվե՞լ, թե այլ կերպ օտարվել, և որտեղ է արտացոլված ստացված գումարը։

50 մլն դրամ փոխառություն՝ սեփական ընկերությանը

«ԷԿՈԼՈՋԻ ՔՈՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին տարվա սկզբին տրամադրված է եղել 50 մլն դրամ փոխառություն։ Տարվա ընթացքում վերադարձվել է 48 մլն դրամ, տարեվերջին մնացել է 2 մլն դրամ։

Բացի այդ, հայտարարագրված է 60,000 ԱՄՆ դոլարի բանկային ավանդ։

Ամենաուշագրավը՝ կանխիկ միջոցները

Տարեվերջին հայտարարագրված է՝
50 մլն դրամ կանխիկ
140,000 ԱՄՆ դոլար կանխիկ
45,000 եվրո կանխիկ (պատկանում է երրորդ անձի, սակայն գտնվում է իր տնօրինության կամ օգտին)

Այսինքն՝ միայն դոլարային կանխիկը մոտենում է 140 հազարին, իսկ եվրոյով ևս զգալի գումար կա՝ բանկային համակարգից դուրս։

Եկամուտ և ծախս
2024 թվականին աշխատավարձը ՀՀ ֆինանսների նախարարությունից կազմել է 15,107,512 դրամ։

Միևնույն ժամանակ՝
Հիպոտեկային վարկի մնացորդ՝ 26,4 մլն դրամ
Տարվա ընթացքում վարկի մարում՝ 3,655,000 դրամ
Անշարժ գույքի վերանորոգում՝ 18,000,000 դրամ

Թվային հակադրություններ
Թվերը համադրելով՝ առաջանում են մի քանի առանցքային հարցեր․

Եկամուտ-ծախս բալանս
15 մլն դրամ տարեկան աշխատավարձի պայմաններում իրականացվել է 18 մլն դրամ վերանորոգում, կատարվել են վարկային մարումներ և միաժամանակ պահպանվել են խոշոր կանխիկ միջոցներ։

 

Կանխիկի ծավալներ
50 մլն դրամ և 140 հազար դոլար կանխիկ պահելը՝ բանկերից դուրս, պետական բարձրաստիճան պաշտոնյայի դեպքում անխուսափելիորեն առաջացնում է միջոցների ծագման և հարկային թափանցիկության հարց։

Պարտատոմսերի «անհետացում»
60 հազար դոլարի պարտատոմսերի զրոյացումը պահանջում է բացատրություն․ որտե՞ղ է դրանց իրացումից ստացված գումարը։

Շահերի բախման ռիսկ
Պաշտոնատար անձի կողմից սեփական ընկերությանը 50 մլն դրամ փոխառություն տրամադրելը և միաժամանակ բաժնեմաս ունենալը կարող է դիտվել որպես շահերի բախման պոտենցիալ ռիսկ։

Երրորդ անձի կանխիկ միջոցներ
45 հազար եվրոյի տնօրինումը, որի սեփականատերը այլ անձ է, լրացուցիչ հարցեր է առաջացնում վերահսկողության և հաշվետվողականության տեսանկյունից»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular