ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


15 րոպեյում 2 վթար․ ինչ է կատարվել Կոտայքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երեկ՝ փետրվարի 27-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի սկզբնամասում բախվել են Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Գոռ Մ․-ի վարած «JAC» մակնիշի բեռնատարը, 57-ամյա Հմայակ Ծ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը և Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Սիրանուշ Ա․-ի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները, իսկ 15 րոպե հետո նույն վայրում, 38-ամյա Կարեն Ա․-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարների հետևանքով վարորդներից Գոռ Մ․-ն և «Ford Fusion»-ի 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Առաքելյանը և Տիգրան Քեֆոյանը։

Վթարների մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարների փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթներ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով «Toyota Corolla»-ն եղել է ուսումնական ավտոմեքենա, որի վարորդը եղել է սովորող, իսկ ճանապարհը պատված է եղել մերկասառույցի շերտով։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular