ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կվերաբացվի սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագիրը . «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2022 թ. հունիսի 9-ի N 842-Լ և 2022 թ. հոկտեմբերի 6-ի N 1562-Լ որոշումների մեջ։ Թիվ N 842-Լ որոշմամբ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիրը», որը նպատակ ունի աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։ Կառավարության 2024 թ. դեկտեմբերի 12-ի N 1991-Լ որոշմամբ ծրագիրը վերաբացվել էր 2024 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ շինարարության թույլտվություն ստացած, ինչպես նաև Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար և Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմած շահառուների համար։ Ընդ որում՝ Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերից յուրաքանչյուրում մինչև 50 շահառուի, Բերքաբեր և Կիրանց բնակավայրերից յուրաքանչյուրում՝ մինչև 40 շահառուի, Գոմք բնակավայրում՝ մինչև 30 շահառուի համար։ Ներկայում նշված սահմանաչափերը լրացել են և, ծրագրի շրջանակում նոր դիմումների ընդունման գործընթացը դադարեցված է։

Սակայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված տեղեկության համաձայն՝ 2024 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով շինարարության թույլտվություն է ստացել 261 անձ, այդ նույն նպատակով հողամաս է ձեռք բերել 552 անձ, որոնք ծրագրի շրջանակում նախատեսված սահմանաչափի լրանալու պատճառով չեն կարողացել օգտվել ծրագրից, բայց այդ նպատակով իրականացրել են որոշակի գործողություններ և ծախսել են ֆինանսական միջոցներ։ Շինարարության թույլտվություն ստացած և հողամաս ձեռք բերած 813 անձանց տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նրանցից 400-ն են համապատասխանում ծրագրի՝ ներկայում գործող հիմնական պահանջներին։

Միաժամանակ, ծրագրի շրջանակում դիտարկվող բնակավայրերի փաստացի բնակչության և այդ բնակավայրերում տվյալ պահին շահառուի կարգավիճակ ստացած անձանց տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կան բնակավայրեր, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից, ինչպես նաև որոշ սահմանամերձ բնակավայրերում կառուցվող/կառուցված դպրոցներում առկա է աշակերտներով համալրվածության խնդիր։

Ներկայացվող նախագծով առաջարկվում է ծրագիրը վերաբացել 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով շինարարության թույլտվություն ստացած կամ այդ նույն նպատակով հողամաս ձեռք բերած (այդ թվում՝ առուվաճառք, նվիրատվություն կամ ժառանգություն, հողամասի նշանակության փոփոխություն) շահառուների համար։ Միաժամանակ, առաջարկվում է ծրագիրը վերաբացել Տավուշի մարզի Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Մովսես, Չինարի, Չորաթան, Պառավաքար, Վերին Կարմիրաղբյուր, Բարեկամավան, Ոսկեվան, Ազատամուտ, Կայան, Վազաշեն, Սյունիքի մարզի Բարձրավան, Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Բարգուշատ, Գեղանուշ, Գոմարան, Դավիթ Բեկ, Դիցմայրի, Եղվարդ, Խդրանց, Ծավ, Կաղնուտ, Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Սզնակ, Սյունիք, Սրաշեն, Վարդավանք, Ուժանիս, Խոտ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Տեղ, Քարաշեն, Արարատի մարզի Տիգրանաշեն, Գեղարքունիքի մարզի Վահան, Ներքին Շորժա, Նորաբակ, Վերին Շորժա, Վայոց ձորի մարզի Բարձրունի, Խնձորուտ բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմող շահառուների համար։

Նաև առաջարկվում է ծրագիրը վերաբացել Տավուշի մարզի Դովեղ, Կայան, Կիրանց, Սևքար, Սյունիքի մարզի Խնձորեսկ, Հարթաշեն, Քարահունջ, Ագարակ, Ծավ, Սյունիք, Խոտ, Խնածախ, Կոռնիձոր, Տեղ, Արարատի մարզի Պարույր Սևակ, Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմած շահառուների համար, եթե շահառուներն ունեն առնվազն մեկ՝ 10 տարին չլրացած երեխա, ինչպես նաև շահառու ամուսինները չունեն անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք Երևանում։ Միաժամանակ նախագծով առաջարկվում է այրիներից բացի, որպես շահառու դիտարկել առնվազն մեկ անչափահաս երեխա ունեցող՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ չգտնվող կանանց։

Նախագծի ընդունման կապակցությամբ 2026 թ. պետբյուջեում պետք է կատարվի փոփոխություն՝ մոտ 1 մլրդ 398 մլն դրամի ավելացում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular