ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ ԱՄՆԻրան հարաբերությունները հասնում են եռման կետին, կողմերն էլ բացահայտ սպառնում են իրար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախօրեին մեկնել է Թեհրան, հանդիպումներ ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ըստ ՊՆ տարածած հաղորդագրությունների՝ Հայաստանի պաշտպանության նախարարն հանդիպել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի, ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի, ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։

Մի հանդիպում էլ եղել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Պաշտոնական հաղորդագրությունները սեղմ են, շատ մանրամասներ, բնականաբար, չեն հաղորդում։ Բայց ակնհայտ է, որ Իրանը խիստ վերապահումներ ունի ՀՀ իշխանությունների նկատմամբ, հատկապես՝ օգոստոսի 8-ի հռչակագրից, ԱՄՆ-ին տարածաշրջան բերելուց և TRIPP նախագիծ ստեղծելուց հետո։

Պապիկյանն էլ մեկնել է Թեհրան՝ տեղում հայկական կողմի հավաստիացումները ներկայացնելու, հայ-իրանական հարաբերություններում խութերը հարթելու համար։ Ի դեպ, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ հանդիպման ժամանակ իրանցի պաշտոնյան կոշտ է արտահայտվել ԱՄՆ-ի հասցեին՝ սպառնալով հարվածել ամերիկյան զորքերին Մերձավոր Արևելքում։ Փաստացի, Նասիրզադեն այդ կերպ փորձել է ըմբռնել հայկական կողմի արձագանքը։

Բարեբախտաբար, ՀՀ պաշտպանության նախարարը քաղաքական այդ ծուղակին տուրք չի տվել։ Ամեն դեպքում, հայկական կողմը առիթ ունի պարբերաբար Իրանին հավաստիացնելու, որ իր քաղաքականությունը Թեհրանի դեմ չէ։ Հակառակ պարագայում հարավում էլ նոր ու հզոր թշնամի ստանալը գոյաբանական սպառնալիք կդառնա։

Տաթևիկ Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular