ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տղայիս չեմ տեսել ու իրեն ամեն վայրկյան սպասում եմ». կրտսեր սերժանտ Մոնթե Մեսրոպյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Ջրականում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ լավ մանկություն է ունեցել տղաս։ Աշխույժ էր, ակտիվ, եռանդուն։ Գեղեցկադեմ էր՝ սպիտակամաշկ ու ոսկեգույն մազերով։ Աչքի ընկնող երեխա էր։ Բոլորն իրեն անչափ սիրում էին։ Ինձ համար յուրահատուկ տղա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արծվիկը՝ Մոնթեի մայրիկը։

Մոնթեն ծնունդով Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղից է։ Նախ հաճախել է նախակրթարան, մի քանի ամիս սովորել է գյուղի դպրոցում, հետո ընտանիքը տեղափոխվել է Երևան, Մոնթեն սկսել է հաճախել թիվ 156 դպրոց։ Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Արծվիկը նշում է՝ խելացի, բանիմաց աշակերտ էր։ «Ընդունակ երեխա էր։ Միշտ ձգտել է աչքի ընկնել, ամեն հարցում լավը լինել։ Դպրոցական բոլոր առարկաների հանդեպ վերաբերմունքը միատեսակ էր, բոլորն էլ սիրում էր, ասում՝ չսիրած առարկա չունեմ։ Ծրագրավորում էր ցանկանում ուսումնասիրել, նաև ռադիոտեխնիկայի հանդեպ յուրատեսակ վերաբերմունք ուներ։ Մասնագիտական ընտրությունն այդ ուղղությամբ էր։ Իններորդ դասարանն ավարտեց, տեղափոխվեց թից 195 ավագ դպրոց։ Մոնթես մեկ տարի սովորեց Գյուղակադեմիայի հրուշակեղենի բաժնում։ Այդ ժամանակ բալերը չհերիքեցին, որպեսզի ընդունվի ծրագրավորման բաժինը, բայց հստակ որոշել էր՝ բանակից վերադառնալուց հետո անպայման ուսումը հենց իր սիրելի մասնագիտացմամբ է շարունակելու։ Շատ նպատակասլաց էր, ամեն ինչ կազմակերպում էր, ձգտում լավագույն արդյունքին»։

2019 թվականի հուլիսի 17-ին Մոնթեն զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Սկզբնական շրջանում ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև տեղափոխվել Որոտան։ «Շատ լավ էր տրամադրված, որ պետք է ծառայի բանակում։ Արդեն ծառայելիս էլ մեկ օր անգամ չի տրտնջացել։ Կարող էր հազվադեպ նեղսրտել, որ փոշուց ակտիվանում է իր ալերգիան։ Ոգևորված ծառայել է։ Երբ իրեն հարցեր էի տալիս, թե ինչպես է անցնում ծառայությունը, արձագանքում էր՝ իմ համար ամեն ինչ նորմալ է։ Մեկ օր չեմ լսել, որ որևէ բանից դժգոհեր կամ ասեր՝ այս ինչ բանը դուրս չի գալիս. «Ինձ մոտ ամեն ինչ լավ է, մամա՛ ջան»։ Պատերազմի ընթացքում վիրավորվել է, բայց անգամ այդ մասին ինձ ոչինչ չի ասել։ Աչքի տակ սպի ուներ, գուցե բեկոր է դիպել։ Քույրիկին գաղտնի ասել էր այդ մասին. «Քույրի՛կ, աչքիս տակ վնասվել է, բայց հանկարծ մամայիս չասես»։ Միայն վեց-յոթ ամիս հետո եմ իմացել այդ մասին։ Նկարներն էլ կան»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն իր հետ զրուցել եմ։ Իմ ծննդյան օրն էր։ Տեսակապով խոսել ենք ընդամենը երկու րոպե, շնորհավորեց ծննդյանս օրը և անջատեց։ Անգամ չգիտեմ, թե որտեղից էր հեռախոս հայթայթել։ Իսկ արդեն պատերազմի օրերին զանգահարում էր ընդմիջումներով, քույրիկի հետ էր խոսում, ասում, որ ամեն ինչ նորմալ է։ Սեպտեմբերի 30-ին ենք խոսել. քույրիկի հետ, այսպես ասենք, կոդերով էր խոսում։ Ասել էր՝ քուրիկ, գիտես, «անշոֆեր» ենք խփել։ Խոսքն անօդաչու սարքի մասին է եղել։ Անօդաչուների անունը «ծիտիկ» էր դրել։ Մոնթես ասում էր՝ ծիտիկները եկան, գնացին, անցան։ Հոկտեմբերի 1-ի երեկոյան՝ ժամը 10-ին 15 էր պակաս, զանգահարեց։ Մինչ այդ ես աշխատանքից տուն էի գալիս, զանգահարում էր. «Մա՛մ, ո՞ւր հասար, գալի՞ս ես տուն»։ Իր ազատ ժամերն էին, ուզում էր զրուցել։ Նշված ժամին զրուցել ենք։ Սկսեց հարց ու փորձ անել, թե ինչ կա չկա։ Իմ խոսքն էր՝ ամեն ինչ նորմալ է, դուք լավ եղեք։ «Հանկարծ մեկը զանգի և իմ հետ կապված վատ լուր հայտնի, չհավատաք։ Ամեն ինչ նորմալ է»։ Երբ հարցրեցի, թե ինչու նման բան ասաց, նորից նույնը կրկնեց։ Հետո քույրիկի հետ խոսեց և անջատեց։ Մեր վերջին զրույցը դա է եղել»։ Մոնթեն անմահացել է հոկտեմբերի 2-ին Ջրականում։ «Կեսօր էր, աղջիկս զանգեց՝ մա՛մ, Մոնթեն վիրավոր է։ Ես արդեն չկարողացա ինձ տիրապետել»։

Մոնթեն հինգ ամիս անց՝ մարտի 7-ին է տուն «վերադարձել»։ Այդ ժամանակ է ընտանիքը գտել նրան։ «Իրենց երեք հոգանոց անձնակազմից Մոնթես զոհվել է, մի տղան ողջ է, մեկն էլ անհետ կորած է։ Սա անորոշության զգացողություն է մեզ հաղորդում։ Այնպես չէ, որ ես հիմա գնալու տեղ՝ Եռաբլուր ունեմ, դադարել եմ իրեն սպասելուց։ Տղայիս չեմ տեսել, ու ես իրեն ամեն վայրկյան եմ սպասում»։

Ծառայության ժամանակ Մոնթեն արժանացել է կրծքանշանների, պատվոգրերի, բայց, ավաղ, ընտանիքին դրանցից որևէ մեկը չի հասել։

Ապրելու ուժի մասին։ «Որևէ բան հույս և ուժ չի տալիս, սակայն վատ մտքերն ու զգացողությունները մի փոքր ցրում է փոքր տղաս՝ փոքր Մոնթես։ Մի պահ կարող եմ ընկնել հիշողությունների, զգացողությունների գիրկը, փակվել սենյակում, իմ ցավի հետ մենակ մնալ, բայց փորձում եմ այնպես անել, որ ընտանիքիս անդամները չտեսնեն իմ ապրումները։ Եղբայրը տեսքով այդքան էլ նման չէ մեծ Մոնթեիս, նա ավելի սպիտակամաշկ ու ոսկեգույն մազերով էր, բնավորությամբ էլ շատ քիչ են իրար նման։ Մանկապարտեզում վերջերս նկարել էին իրեն, կանգնած դիրքը մի փոքր նմանեցրել եմ մեծ Մոնթեիս։ Շատերն են իրենց նմանեցնում, ես իրենց մեջ նմանություններ այդքան էլ չեմ գտնում»։

Հ. Գ.- Կրտսեր սերժանտ, տանկի հրամանատար Մոնթե Մեսրոպյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular