ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերակա շահ կճանաչվի ևս 5 գույքի նկատմամբ. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա - Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» նախագիծը։ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում է Իսակով և Արշակունյաց պողոտաների միացումն ապահովող ճանապարհի կառուցման աշխատանքներ: 2014 թվականին Երևանի քաղաքապետարանն ավարտել է Մոնթե Մելքոնյան փողոցի շինարարական աշխատանքները և այն հանձնել է շահագործման (Իսակով – Լենինգրադյան ճանապարհ): Այս փողոցի տրամաբանական շարունակությունն է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը Լենինգրադյան փողոց-Ծովակալ Իսակովի պողոտա կառուցված ավտոմայրուղու շարունակությունն է և, անցնելով նախատեսվող «Դաունթաուն Երևան» (Նորագյուղ) նախագծային թաղամասի միջով և Հրազդան գետի վրայով, միանում է Արշակունյաց պողոտային: Նախագծով նախատեսված է լրացնել Իսակով պողոտայի հանգույցի թևերը, որով կապահովվեն երթևեկության ուղղությունների բոլոր կապերը: Մայրուղու երկու հատվածների ամբողջականությունը մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափման տարանցիկ լուծումներից մեկն է՝ միմյանց կապելով Երևան քաղաքի 3 վարչական շրջան և իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր:

Ճանապարհահատվածի կառուցման համար Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2023 թվականի նոյեմբերի 27-ին ստորագրվել է վարկային համաձայնագիր: Ծրագիրն իրականացնելու համար հատկացվել է 85,67 միլիոն ԱՄՆ դոլար, որից 20,5 միլիոն դոլար նախատեսվել է պետական ֆինանսավորմամբ: Նշված համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման ժամկետը 4 տարի է, ավարտը՝ 2028 թվականի մարտի 30-ին։ Ծրագիրն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը:

Նշվում է, որ ծրագրի իրականացման նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, շինարարության թույլտվությունը ստացված է: Նախագիծը ներառում է Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում՝ ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս, Հրազդան գետի վրա 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջ: Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց: Հիմնական ճանապարհի երկարությունը 1,86 կմ է (իջատեղերով՝ 6,57 կմ): Ճանապարհը հիմնականում բաղկացած է 6 երթևեկելի գոտուց, որտեղ ճանապարհի երթևեկելի հատվածի լայնությունը կազմում է 24,5 մ: Իրականացված են վարկային ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների և նախագծի վերանայման ու տեխնիկական հսկողության խորհրդատուի մրցութային գործընթացները։ Շինարարական աշխ ա տանք ն ե րի հա մար մի ջազգ ա յ ի ն մրցույթն ավարտված է, ընթանում են հաղթող ընկերության հետ պայմանագրի բանակցությունները։ Տեխնիկական հսկողության ծառայությունների մրցույթը ամփոփման փուլում է։ Ակնկալվում է, որ 2026 թվականի գարնանը կմեկնարկեն շինարարական աշխատանքները, և այս օտարման գործընթացների իրականացումը կրիտիկական անհրաժեշտություն է։

Կառավարությունը 2023 թվականի օգոստոսի 11-ին ընդունել է «Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1357-Ն որոշումը, որում ներառվել են 21 ֆիզիկական և 6 իրավաբանական անձանց պատկանող անշարժ գույքեր։ Նշված անձանց հետ գույքերի օտարման գործընթացն ընթանում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Սակայն, նշված գործընթացի հետ մեկտեղ, տվյալների բազայի ուսումնասիրման և տեղում օտարման գործընթացի իրականացման ընթացքում պարզվել է, որ առկա են գույքեր, որոնք չեն ներառվել նշված որոշման մեջ, խոսքը մասնավորապես Կաշեգործների փողոցի մի քանի հասցեների մասին է։

Ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է օտարել ևս 5 միավոր գույք՝ դրանց նկատմամբ ճանաչելով հանրության գերակա շահ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular