Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կհարցաքննվեն Ախտոյանները
ԻՐԱՎՈՒՆՔՎալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը միջնորդեց, որպեսզի դատարանում հարցաքննվեն Ախտոյանները: Դատավոր Մուշեղ Արամյանի հարցին, թե ի՞նչ վերաբերելիություն ունեն այդ անձինք, փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ այդ կերպ կապացուցվի Նարեկ Օհանյանի անմեղությունը:
Վալոդյա Գրիգորյանի հոր ներկայացուցիչները ողջունեցին փաստաբանի այդ միջնորդությունը: Լևոն Գրիգորյանի ներկայացուցիչն ասաց, որ ունեն կասկած, որ Վալոդյա Գրիգորյան սպանության հետ առնչություն ունի Մհեր Ախտոյանը:
Դատարանը բավարարեց միջնորդությունը։
Հասմիկ Սարգսյան