Թուրքիայում հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին վերնորոգումից հետո կդառնա թանգարան
ՄՇԱԿՈՒՅԹԹուրքիայի Զոնգուլդակի նահանգի Դեւրեկի շրջանում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին նախատեսվում է վերանորոգել որպես թանգարան։
Թուրքական Halkınsesi կայքի փոխանցմամբ՝ Դեւրեկի քաղաքապետ Օզջան Ուլուփընարն այցելել է Զոնգուլդակի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Թաներ Բեյօղլուին եւ քննարկել մշակույթի հետ կապված հարցեր։
Նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Դեւրեկի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող հողի վրա գտնվող հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Ըստ այդմ, համաձայնեցվել է, որ մոտակա ժամանակներում համապատասխան նախագծային աշխատանքներից հետո սկսկվելու է արդեն բուն վերանորոգման աշխատանքները։
Հայկական եկեղեցին վերանորոգվելու է իր բնական տեսքին համահունչ, սակայն վերանորոգումից հետո այն կգործի որպես թանգարան։
Նշվում է, որ հայկական եկեղեցին որպես թանգարան գործելու ժամանակ Դեւրեկի տուրիստական պոտենցիալը կաճի։