Էդգար Գևորգյանն ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որի համաձայն՝ Էդգար Գևորգյանն ազատվել է պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Էդգար Ժորայի Գևորգյանին 2026 թվականի փետրվարի 20-ից ազատել պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։