ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել հարաբերությունները

ՖՈՏՈ

Սիրող զույգերի հարաբերությունները պետք է ուրախություն բերեն նրանց կյանք  և լցնեն այն իմաստով, այլ ոչ թե բարդացնեն:

Եթե Ձեր հարաբերությունները դարձել են անկայուն և Ձեզ թվում է, որ ամեն ինչ բարդ է, ապա այս խորհուրդները կարող են օգնել Ձեզ:

1. Նախ և առաջ համոզվեք, որ սիրում եք ինքներդ Ձեզ

Նախ և առաջ Դուք պետք է հասկանաք, որ Ձեզ մոտ չեն կարող լինել նորմալ հարաբերություններ մինչև ինքներդ ձեզ չսիրեք: Դուք պետք է սիրահարվեք ինքներդ Ձեզ այնպես, որ ցանկանաք բղավել այդ մասին, որ հայելուն նայելուց Ձեզ հաճելի լինի: Եվ միայն այդ դեպքում Դուք կկարողանաք սիրել ուրիշին, քանի որ շատ լավ կիմանաք, թե ինչպիսի զգացմունքներ Դուք պետք է ունենաք և հստակ կիմանաք, թե ինչ եք սպասում ձեր զուգընկերոջից:

2. Եղեք ազնիվ

Զուգընկերոջ հետ ազնվությունը կարևոր նախապայման է ամուր հարաբերություններ կառուցելու համար: Հարաբերություինները կլինեն ամուր միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ բացեն իրենց զգացմունքները: Նույնիսկ այն դեպքում, եթե դժվար է: Եթե Ձեզ ինչ-որ բան անհանգստացնում է, կամ  դուր չի գալիս, ասեք ձեր կեսին: Անկեղծությունը երբեք չի խանգարում: Մարդիկ չեն կարող կարդալ ձեր մտքերը:

3. Միմյանց ազատություն տվեք

Երկու մարդիկ չեն կարող միասին լինել օրը 24 ժամ և շաբաթեկան 7 օր, եթե իհարկե նրանք աննորմալ չեն: Մարդկանց պետք է ազատություն, կյանք՝ հարաբերություններից դուրս: Չի կարելի ապրել միայն հարաբերություններով: Տվեք միմյանց ազատ ժամանակ ընկերների, հարազատների և միայնակ անցկացնելու համար: Դա միայն  կամրացնի ձեր հարաբերությունները և կմտցնի հետաքրքրքություն՝ հնարավորություն ընձեռելով ավելի լավ ճանաչել միմյանց:

4. Եղեք այնպիսին, ինչպիսն  կաք

Դուք չպետք է մշտապես լարվեք և լավ տեսք ունենաք: Թույլ տվեք, որ Ձեր զուգընկերը տեսնի ձեզ գիշերանոցով և առանց դիմահարդարման: Մեզանից շատերը ապրում են մշտական դիմակով՝ վախենալով ցույց տալ իրենց իրական երեսը, սակայն եթե դուք ցանկանում եք իրական, ամուր հարաբերություններ, ապա պետք է անկեծ լինեք  ձեր զուգընկերոջ հետ:

5. Թույլ մի տվեք, որ խանդը քանդի ձեր հարաբերությունները

Խանդը կարող է քանդել ցանկացած հարաբերություն, նույնիսկ ամենաուժեղ հարաբերությունները: Հետազոտությունների համաձայն խանդի պատճառները իրականում թաքնված եմ մեր ենթագիտակցության հետ: Մի փոքր խանդը կարող է հարաբերություններին նոր կյանք տալ, բայց չափից ավելի խանդը հարաբերությունները դադարեցնելու առաջին ազդանշաններից մեկն է: Նախքան զուգընկերոջը մեղադրանքնել առաջադրելը, մտածեք մի գուցե խնդիրը հենց ձեր մեջ է: Պետք է գտնել պատճառը, քանի որ եթե դա լինի ձեր ներքին կոմպլեքսը այդ խնդրի հետ դուք կառնչվեք ցանկացած հարաբերություններում:

6. Եղեք շնորհակալ

Կարևոր է ասել «շնորհակալություն» նույնիսկ ամենափոքր արարքների համար, որ անում է ձեզ համար զուգընկերը: Շնորհակալ եղեք առավոտյան համեղ նախաճաշի կամ նույնիսկ դուռը պահելու համար: Լավ հարաբերություններ ունենալու համար անհրաժեշտ է մշտապես ամրացնել այն:

7. Մշտապես սատարեք Ձեր զուգընկերոջը

Ինչպիսին էլ որ լինեն հարաբերությունները, երկու կողմն էլ մշտապես սատարելու կարիք ունեն իրենց վերելքների և անկումների պահերին: Եթե նրաn ձեր օգնությունն է  հարկավոր՝ սատարեք նրան անկախ նրա որոշումից:  Հիշեք, որ դուք պետք է ազատություն տաք ձեր սիրելիին, քանի որ յուրաքանչյուրը իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնել:

8. Ունեցեք ձեր անձնական կարծիքը

Նույնիսկ, եթե դուք ձեր զուգընկերոջը շատ եք սիրում, հիշեք, որ դուք պարտավոր չեք մշտապես խոնարհվել նրա դիմաց և համաձայնվել ամեն ինչի հետ: Ընդհանրապես վեճերը և միմյանց հետ անհամաձայնությունը կարող են մտերմացնել ձեզ, քանի որ դուք կկարողանաք  դաս քաղել:

9. Մի փորձեք փոխել Ձեր զուգընկերոջը

Սա ամենակարևոր կանոնն է: Ընդունեք ձեր սիրելիի սովորություններն ու առանձնահատկությունները նույնիսկ այն դեպքում, եթե դրանք ազդում են ձեր նյարդերի վրա: Դուք սիրել եք ոչ միայն նրա առավելությունների, այլևս թերությունների համար: Ընդունեք նրանց այնպիսին, ինչպիսի որ կան և ձեր հարաբերությունները կշարունակեն ծաղկում ապրել:

10. Այնպես արեք, որ ձեր զուգընկերն իրեն յուրահատուկ զգա

Հիմնականում հարաբերությունները անկում են ապում, եթե կողմերը չեն շարունակում պահել այն ինչպես դա անում էին հարաբերությունների սկզբում: Գնեք իր համար ծաղկեփունջ: Ուղղակի, առանց պատճառի: Կամ էլ պատրաստեք ռոմանտիկ ընթրիք: Հիշեք Ձեր առաջին հանդիպումը, հիշեք միասին ապրած լավագույն պահերը և այն ժամանակը, որ միասին եք անցկացրել՝ դա կօգնի ջերմացնել հարաբերությունները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular