Վատիկանը չի մասնակցի Խաղաղության խորհրդին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎատիկանը հրաժարվել է մասնակցել Խաղաղության խորհրդին, որին հրավիրել էր դրա հիմնադիր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարել է Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը։
«Ոչ, Վատիկանը չի մասնակցի Գազայի հարցով խաղաղության խորհրդին՝ իր առանձնահատուկ բնույթի պատճառով, որն ակնհայտորեն չի համապատասխանում այլ պետությունների բնույթին: (...) Այնուամենայնիվ, մենք հաշվի ենք առնում, որ Իտալիան կմասնակցի որպես դիտորդ», - ասել է պաշտոնյան:
Կարդինալն ասել է, որ անցյալ ամիս է Սուրբ Աթոռը Խորհրդին միանալու հրավեր ստացել։
Պարոլինն նշել է, որ Վատիկանը «ի գիտություն է ընդունում» միանալու Իտալիայի կառավարության ընտրությունը, բայց նաև տեսնում է «որոշ կարևոր խնդիրներ, որոնք պետք է լուծվեն»: «Խնդիրներից մեկն այն է, որ միջազգային մակարդակով ՄԱԿ-ն է կառավարում այս ճգնաժամային իրավիճակները. սա այն կետերից մեկն է, որի վրա մենք պնդել ենք», - պարզաբանել է Պարոլինը:
Խաղաղության խորհրդի ստեղծումը Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու Թրամփի առաջարկած ծրագրի մի մասն էր: Դրա ստեղծման մասին հայտարարվել է 2026 թվականի հունվարին։