ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ ներքին ընտրության արդյունքները շոկի են մատնել խմբակցության պատգամավորներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման առաջին փուլի արդյունքները շոկի են մատնել ՔՊ խմբակցության պատգամավորներին և սպառնում են առաջիկայում լուրջ խմորումների առիթ դառնալ։ Հիշեցնենք, ՔՊ կենտրոնական գրասենյակում փետրվարի 13-ից 15-ը կայացել է 2026-ի խորհրդարանական ընտրություններում ՔՊ ցուցակում թեկնածուների ընտրության առաջին փուլը։ Շուրջ պատվիրակներ այցելել են կուսակցության գրասենյակ և 50-ական թեկնածու ընտրել 274 հոգանոց ցուցակից։ Քվեարկության արդյունքները սկսեցին ամփոփել արդեն ուշ երեկոյան, իսկ կեսգիշերն անց հայտնի էր, թե որ թեկնածուն որքան քվե է ստացել ներկուսակցական ընտրություններում։ Վերջնական ամփոփումից հետո ռեյտինգային կարգով կձևավորվի ՔՊ-ի նախնական ցուցակը՝ ամենաշատ ձայն ստացածից մինչև ամենաքիչը։

ՔՊ-ն այսքանով չի բավարարվելու․ առաջին 50 տեղերը զբաղեցրած անձանց համար ևս մեկ ընտրություն կանեն, կորոշեն նրանց տեղերը ցուցակում, նաև վարչապետի թեկնածուին։ Երկրորդ փուլը, ըստ ՔՊ մեր աղբյուրների, տեղի է ունենալու մարտին։ Մեծ հաշվով, ձևավորված ցուցակի առաջին հիսնյակում անակնկալներ չկան՝ մեկ-երկու անուն չհաշված։ Անակնկալները սկսվում են երկրորդ 50-ից սկսած, և բազմաթիվ անհայտ քպականներ ավելի շատ ձայներ են ստացել, քան ԱԺ գործող պատգամավորները։ Արդյունքում ներկայիս մոտ 70 հոգանոց խմբակցությունից երկու տասնյակ անձինք հանգրվանել են 100-ից ցածր համարներում։ Նույնիսկ ՔՊ համար ամենալավատեսական զարգացման դեպքում, եթե Փաշինյանին հաջողվի ոչ միայն հաղթել, այլև սահմանադրական մեծամասնություն ստանալ, իսկ ՔՊ ընտրական ցուցակից 3–4 տասնյակ անձինք տեղափոխվեն գործադիր կամ գնան մասնավոր հատված, գործող պատգամավորները շատերը պարզապես դուրս են մնալու խորհրդարանի կազմից։

Խմբակցությունում շատերը վստահ են, որ ՔՊ պատվիրակների զգալի մասը ընտրություններին մասնակցել է նախապես ստացած հուշաթերթիկներով, ընտրությունն էլ կատարել են հրահանգված, և արդյունքները տարբերվել են նախապես պատկերացրածից։ Նվազ ձայներ ստացածները երեկ, մեր տեղեկություններով, գրեթե խռովություն են բարձրացրել՝ հանդիպում պահանջելով Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի հասկանան, թե իրենց ինչ ճակատագիր է սպասվում։

«Քաղպայմանագրում» հասկանում են, որ այդ մարդկանց նեղացնելու դեպքում խնդիրներ կունենան մինչև հունիս, ուստի պետք է փորձեն յուրաքանչյուրի «խաթրն առնել», ինչ-որ պաշտոն կամ աշխատանք խոստանալ, հակառակ պարագայում նրանք կարող են նույնիսկ միանալ Փաշինյանի իմպիչմենթի նախագծին։ Ի դեպ, ընդդիմության համար սա լավ առիթ է՝ այդ նախագիծն առաջ մղելու համար։

Տաթևիկ Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular