ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը հայտարարել է օկուպացված Աբխազիայի միջոցով Վրաստանի հետ երկաթուղային կապի վերականգնման ծրագրերի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը քննարկում է օկուպացված Աբխազիայի միջոցով Վրաստանի հետ երկաթուղային կապի վերականգնման հարցը, գրում է newsgeorgia.ge–ն: Այդ մասին վերջերս հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Աշխատանքներ են տարվում Կովկասում բոլոր խափանված երթուղիները ապաշրջափակելու ուղղությամբ: Դա ներառում է նաև Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև Աբխազիայի միջոցով երկաթուղային կապի վերականգնման հնարավորությունը», - ասել է նա:  Օվերչուկի խոսքով տրանսպորտային և լոգիստիկ կապը ամրապնդելու համար Մոսկվան «հույս ունի տարածաշրջանի բոլոր պետությունների միջև կառուցողական համագործակցության վրա»: Նա չի մանրամասնել, թե արդյո՞ք Թբիլիսին տեղեկացված է այդ ծրագրերի մասին:

Ռուսաստանի և Վրաստանի միջև Աբխազիայի միջոցով երկաթուղի գոյություն ուներ դեռևս խորհրդային ժամանակաշրջանում. այն Սոչին և Թբիլիսին կապում էր Սուխումիի և Փոթիի միջոցով: 1990-ականների սկզբին Աբխազիայում տեղի ունեցած պատերազմից հետո ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները դադարեցվել են: Ներկայումս ճանապարհը գտնվում է խարխուլ վիճակում:

Վերջին տարիներին ռուս պաշտոնյաները մի քանի անգամ հայտարարել են այդ գիծը վերակառուցելու ծրագրերի մասին: Մամուլում հայտնվել են հաղորդագրություններ, որ «Վրացական երազանքի» կառավարությունը գաղտնի բանակցություններ է վարում Մոսկվայի հետ այդ հարցի շուրջ, սակայն վարչապետ Իրակլի Կոբախիձեն հերքել է դա։ Միևնույն ժամանակ, Թբիլիսին է բազմիցս հայտարարել, որ օկուպացված տարածքներով անցնող ցանկացած տրանսպորտային նախագիծ կարող է դիտարկվել միայն Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular