Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉելյաբինսկի մարզում անհետ կորած տասնիննամյա Ելիզավետա Օվչիննիկովան մահացել է, հայտնել են LizaAlert կազմակերպության ներկայացուցիչները։
Նրանք նրան գրեթե երկու շաբաթ փնտրել են Եմանժելինսկի շրջանում։
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Ելիզավետա Օվչիննիկովան երեկոյան դուրս է եկել իր տնից և գնացել Զաուրալսկի գյուղի հարևան շենք և այլևս չի վերադարձել: Զաուրալսկիի բնակիչ Ալենան պատմել է , որ Ելիզավետա Օվչիննիկովան դուրս գալուց առաջ տանը թողել է բջջային հեռախոսը: Ինտերկոմի տեսախցիկները ֆիքսել են նրա դուրս գալը շենքից: Սակայն հարևան շենքի տեսախցիկները նրան չեն ֆիքսել:
Քննիչները սկսել են սպանության հետաքննություն անհետացման փաստով։ Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը պահանջել է, որ իր ենթակաները ներկայացնեն հետաքննության վերաբերյալ զեկույց։
Թարգմանությունը՝ Past.am-ի