ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօրվանից սկսվում է Մեծ պահքը․ ի՞նչ է կարելի ուտել ու ինչի՞ց հեռու մնալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօրվանից սկսվում է Մեծ պահքը, որը տևում է 48 օր՝ մինչև Սուրբ Հարության տոնի նախօրեն:

Պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Այս տարի Սուրբ Զատիկը կնշվի ապրիլի 5-ին:

Qahana.am-ը գրում է, թե ի՞նչ է կարելի ուտել կամ ի՞նչ պետք չէ ուտել, ի՞նչ պիտի անենք ու ինչի՞ց հեռու մնանք։ Անվերջանալի արգելքների, չի կարելիների ցանկը թվում է չափազանց բարդ, անհաղթահարելի, բայց մի՞թե Պահքը՝ ուտել, չուտելու մասին է:

Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ ամեն բան ավելի պարզ է, Պահքն օրենքով չէ, որ պահում են։ Մենք կրկին մոռանում ենք կարևորի մասին։

Վերադարձե՛ք դեպի Աստված

Պահքի պատվիրանը մարդուն տրվել է դեռևս դրախտում, սակայն Ադամը խաբվեց սատանայից, կերավ արգելված պտուղը, զրկվեց շնորհներից, վտարվեց դրախտից:

Ի՞նչ է կարելի, ի՞նչ՝ ոչ. հարցի պատասխանը փորձում ենք գտնել Պահքի ողջ ընթացքում՝ հաճախ անտեսելով բուն գաղափարը, մինչդեռ պահեցողությունը միջոց է՝ մեր հայացքը դեպի Աստված ուղղելու: Այն հնարավորություն է Աստծո հետ հաշտվելու, ընդգծում է քահանան.

«Պահքը մեր ազատ որոշումն է՝ դեպի Աստված վերադառնալու: Դեպի Տերը տանող բոլոր ճանապարհներն ընդունելի են: Ամեն մարդ կարող է ունենալ տարբեր զգացումներ, մոտեցումներ: Կարևորը վերադարձե՛ք դեպի Աստված, հայացքով դարձեք դեպի Աստված: Նա ձեզ կառաջնորդի»:

Պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության ու ապաշխարության շրջանը: Մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):

Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն Բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

Այս ընթացքում պետք է հրաժարվենք կենդանական ծագում ունեցող սննդից, մոլություններից: Փորձենք չստել, չհայհոյել, մաքրել մեր մտքերը: Զղջանք մեր մեղքերի համար, ապաշխարենք, այցելենք եկեղեցի, բարիք գործենք ու պատրաստվենք դիմավորել Քրիստոսի Հարության տոնը: Այս կանոները նշվում են ամեն տարի, բայց զուգահեռ որքան կարևոր է, որ անկեղծ լինենք։ Ամեն բան չլինի ձևական: Քահանայի խոսքով՝ Պահքն իմաստավորվում է այն պահից, երբ հասկանում ենք, որ կարիք ունենք մեր կյանքում Աստծո ներկայության, նրա հանդեպ սերը զորացնելու.

«Աստծո խոսքը պիտի լինի մեզ առաջնորդող, Աստծո խոսքով մենք պետք է կարողանանք զորանալ մեր հավատքի, պահեցողության մեջ: Տիրոջ խոսքով պետք է կարողանանք սրբագրել մեր կյանքը»:

Տեր Եսային նշում է՝ այդ ձգտումը պետք է լինի ոչ թե միայն 48 օրերի ընթացքում, այլ դառնա մեր ամենօրյա պայքարը։

Մենք մեզ շրջապատող աշխարհը աղոտ ենք տեսնում լույսի բացակայության պատճառով: Խավարը մեզ խանգարում է, բայց եթե բացենք մեր հոգու դուռը Լույսի առջև, ամեն բան պարզ կլինի:

«Պատրա՞ստ ենք գիտակցել, որ հեռացել ենք Աստծուց: Մարդու կյանքը, առանց աստվածային սիրո, իմաստազրկվում է»,- նշում է Տեր Եսային:

Ստացվում է՝ Պահքն աղոթքի, ողորմածության ու սննդի պահեցողության համադրություն է: Հրաժարվում ենք կենդանական ծագումով ուտելիքներից, աղոթում ենք ու ապրում ողորմությամբ:

«Պահքը վերականգնում է մարդու կապը շրջապատող իրականության հետ։ Աղոթքը մեր կապն է Աստծո հետ: Ողորմածությունը՝ մարդկանց սիրելը, կարեկից լինելը, օգնելը, քաղցր խոսք ասելը, մեր կապն է մարդկանց հետ: Պահեցողությունը մեր կապն է բնության հետ»:

Բացի արգելքներից, Մեծ Պահքի ընթացքում կարևոր է մասնակցել Ս. Պատարագներին, ժամերգություններին:

Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է.

«Երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:17-18):

Մեծ Պահքին հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ ու ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի կարևոր իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ, Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումն ու Հարությունը։

Մեր երկիրը մեր կարիքն ունի, մենք էլ ունենք հայրենիքի կարիքը

Տեր Եսային հույս ունի՝ այս տարվա Պահքն առիթ կլինի, որ մենք վերագտնենք մեր կապը նաև հայրենիքի հետ, սովորենք իրար լսել, սիրել ու վերջապես համախմբվենք։

«Մեր ժողովուրդն այսօր ապրում է ծանր շրջան: Մարդիկ բաժանված են խմբերի: Շատ են բաժանումները: Հստակ է մի բան՝ մենք չպետք է հուսահատվենք: Մենք պետք է պահենք մեր դիմագիծը, ինքնությունը: Հայրենիքը մեր կարիքն ունի, մենք էլ ունենք հայրենիքի կարիքը»:

Հոգևորականը նկատել է՝ շարունակ փախչում ենք իրականությունից, բայց եթե ուզում ենք իրավիճակը փոխել, պետք է իրականության հետ հաշվի նստենք: Մենք պետք է ապրենք ոչ թե անցյալում կամ ապագայում, այլ հենց այս պահին։ Գործենք, դառնանք մեր կյանքի տերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular