ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե երկաթուղու մասին իր պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը։ «TRIPP-ի շրջանակներում կան ուժեր, ովքեր ասում են, որ եկեք այնպես անենք, որ Մեղրիից հետո, երբ մտնում է Նախիջևան, չմտնի Նախիջևան և շրջանցի Հայաստանը: Բնականաբար, մեր միջազգային գործընկերներն ասում են՝ «ոնց շրջանցի Հայաստանը, Հայաստանը մեր գործընկերն է»:

Այդտեղ նրանք, ովքեր ուզում են Հայաստանը շրջանցել, ասում են՝ Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է: Մենք ամեն ինչ անում ենք համոզելու համար, որ, այո, Ռուսաստանի կառավարման ներքո է, բայց Հայաստանի սեփականությունն է ու Ռուսաստանը որևէ ձևով չի ցանկանում ու գործնականում էլ խոչընդոտ չի հարուցի տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ: Սրա մասին ես Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ էլ եմ խոսել, գիտեմ, որ նա աջակից է այս բոլոր ծրագրերին», - ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով, «Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի կորուստ ենք ունենում ու մրցակցային առավելության կորուստ ենք ունենում». «Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություն ունի և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ, ուղղակի գնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրավունքը», -ասել է նա՝ չմանրամասնելով, թե ում նկատի ունի «բարեկամ» երկիր ասելով։ Փաշինյանի այս հայտարարությունը հնչում է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունից մեկ օր անց։ Օվերչուկն ասել էր, թե Ռուսաստանն ու Հայաստանը բանակցություններ կսկսեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ հանրապետությունում երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ։

Նրա խոսքով՝ կողմերը կգնահատեն երկու երկաթուղային հատվածների վերականգնման տեխնիկական և ֆինանսական պայմանները՝ հետագայում այդ հատվածները Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիներին միացնելու համար: «Հայկական կողմի դիմումի համաձայն և ելնելով Հայաստանի ժողովրդի հանդեպ բարեկամական ու եղբայրական զգացմունքներից, Ռուսաստանի Դաշնությունում որոշում է կայացվել առարկայական բանակցություններ սկսել Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապահովեն Երասխի շրջանում Ադրբեջանի, ինչպես նաև Ախուրյան բնակավայրի շրջանում Թուրքիայի երկաթուղիներին միացումը», - հայտարարել է նա, նշելով, որ վերականգնման ենթակա հատվածների երկարությունը կազմում է համապատասխանաբար 1,6 կմ և 12,4 կմ:

Փաշինյանը, փաստացի, մերժում է ՌԴ առաջարկը՝ երկաթուղին վերանորոգելու վերաբերյալ, իսկ դա նշանակում է, որ արտաքին ազդեցությամբ ցանկանում է պարզապես խլել երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ռուսաստանի ձեռքից։ «Բարեկամ երկիր» արտահայտությունն էլ ընդամենը թոզփչոցի է։ 

Կարինե Ստեփանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular