ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավաշն ընդդեմ շոթիի. Հայաստան և Վրաստան այցելած ռուս զբոսաշրջիկները անվանել են ամենահամեղ հացի ծննդավայրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստան և Հայաստան այցելած շատ ռուս զբոսաշրջիկներ չեն հոգնում վիճել այն հարցի շուրջ, թե ո՞ր երկիրն է թխում ամենահամեղ հացը: hibiny.ru-ի վերլուծաբանները որոշել են ուսումնասիրել այդ հարցը:

Նրանք վերլուծել են ճանապարհորդների տպավորությունները և համեմատել վրացական և հայկական հացի ավանդույթները: Մասնագետները ուսումնասիրել են Թբիլիսիում և Շիրակում հացերի պատրաստման եղանակներն ու համը և եկել հետաքրքիր եզրակացության:


Վրաստանի մայրաքաղաքում հացը ավանդաբար թխում են թոնում: Նշվում է, որ այդ կավե վառարանները հացին հաղորդում են յուրահատուկ բույր: 


Միևնույն ժամանակ հայկական Շիրակում նախընտրում են թոնդիրում թխված բարակ լավաշը: Այդ հացերը վաղուց ի վեր տեղական խոհարարական մշակույթի անբաժանելի մասն են կազմել: Վրացական հացերի շարքում հատկապես աչքի է ընկնում Շոթին՝ համեղ կեղևով և նուրբ փշրվող երկարավուն հացը: Այլ հայտնի տեսակներից են դեդաս պուրին, մրգվալին և լոբիանին՝ լոբիով լցոնված հացը: Թբիլիսի այցելող ռուսները հաճախ հիանում են շոթիով, հատկապես, երբ այն զուգորդվում է սուլուգունի պանրի հետ: Ինչ վերաբերում է հայկական լավաշին, ապա այն բարակ հաց է, որը ծառայում է որպես բազմաթիվ ազգային ուտեստների հիմք։ Այն մատուցվում է բազմազան լցոններով՝ թարմ խոտաբույսերից և պանրից մինչև միս և կարագ, որոնք բացահայտում են բազմակողմանի համեր։

Ընդ որում Շիրակ այցելողները հիանում են տեղացի հացթուխների հմտությամբ։ Նրանք ասում են, որ լավաշ թխելը թոնդուրում իսկական արվեստ է, իսկ նուրբ, խրթխրթան կառուցվածքը և հարուստ համը հայկական լավաշը դարձնում են անմոռանալի գաստրոնոմիկ փորձառություն։ Հեղինակները նշում են, որ Հայաստանում ավելի հավանական է գտնել ձեռքով պատրաստված լավաշ՝ ըստ հին բաղադրատոմսերի, քան Վրաստանում իսկական շոթի։ Այնուամենայնիվ, երկու երկրներում էլ հացը  ոչ միայն սննդամթերք է, այլ նաև հյուրընկալության և հյուրերի նկատմամբ հարգանքի կարևոր խորհրդանիշ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular