ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286-Ն որոշման մեջ։ Հիմք ընդունելով Հողային օրենսգրքի փոփոխությունները՝ նախագծով սահմանվել է, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարվում են բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով՝ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման համաձայն՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սեփականության իրավունքի անհատույց փոխանցման կամ ուղղակի վաճառքի դեպքերի։

Միաժամանակ, նախագծով խմբագրվել են Երևան համայնքում և քաղաքային այլ համայնքներում հողամասերի մրցութային կարգով վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման էլեկտրոնային սակարկությունների կազմակերպման ու անցկացման առանձնահատկությունները՝ ելնելով նախագծի ընդհանուր տրամաբանությունից, քանի որ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքն այսուհետ օտարվելու է միանման ընթացակարգով՝ կառավարության հաստատված կարգով։

Հիմք ընդունելով հողային օրենսգրքի 67րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, ինչպես նաև 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ344-Ն օրենքով գնահատման գործունեության մասին օրենքում կատարված փոփոխությունները՝ նախագծով սահմանվում է, որ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի էլեկտրոնային աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հողամասի գնահատված շուկայական արժեքը, իսկ էլեկտրոնային աճուրդը չկայանալու և չվաճառվելու դեպքում սահմանվել են հաջորդ, երկրորդ, երրորդ և հերթական աճուրդների ժամանակ մեկնարկային գների նվազման չափերը։

Հիմք ընդունելով հողային օրենսգրքի կարգավորումները՝ նախագծով սահմանվել է, որ աճուրդներն անցկացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։

Միաժամանակ, հաշվի է առնվել այն, որ «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի, որը ընդունվել է 2025 թվականի նոյեմբերի 13-ին, կարգավորումներով սահմանվել են, որ այս օրենքը չի տարածվում պետական և համայնքային գույքերի նկատմամբ իրականացվող գործարքների վրա։ Դրանով պայմանավորված նախագծով կատարվել են փոփոխություններ, այն է՝ հանվել են ռիելթորների միջոցով էլեկտրոնային սակարկություններով հողամասերի աճուրդները կամ մրցույթներն անցկացնելու վերաբերյալ կարգավորումները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular