ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է անցել Անահիտ Սիմոնյանի 30–ամյակի օրը

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Tert.am Life–ն արդեն պատմել է, որ երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը չի ցանկացել մեծ շուքով 30–ամյակը նշել։ Թեպետ երգչուհին երեկույթ չէր կազմակերպել, նա զերծ չի մնացել աղմկոտ միջավայրից։ Նա Հայկոյի ու ընկերների` Լիլիթ և Ալեքսանդր Բաբասյանների հետ հրավիրված էր Անաստասիա Բրուխտի տեսահոլովակի շնորհանդեսին։ Ներկաները շնորհավորեցին երգչուհուն և միասին տոնեցին տարեդարձը։ Անաստասիան էլ երգ նվիրեց Անահիտին։ 

 

Tert.am Life–ի հետ զրույցում Հայկոն և Լիլիթ Բաբասյանը շնորհավերոցին Անահիտին և խոսեցին նրա մարդկային տեսակի մասին։ 

 

Հայկո

 

Անահիտը շատ ազնիվ,  մարդկային բարձր հատկանիշներով օժտված անձնավորություն է. շատ լավ կին է, ընկեր ու շատ լավ մայր։ Աշխատասեր է ու պրոֆեսիոնալ։ Ուզում եմ երջանիկ լինի։ Միշտ պատրաստ եմ իր կողքին լինել և դրական մթնոլորտ ստեղծել։ Նրան մաղթում եմ հաջողություն աշխատանքում։ Նա այս տարի մեկնելու է Ֆրանասիա վերապատրաստման։ Շատ եմ ուզում նորաձևության ոլորտում նա բարձունքների հասնի։

 

Անահիտը միշտ տխրում է իր տարեդարձի օրը։ Ես այսօր իմ ներկայությամբ, իմ խոսքերով այնպես եմ արել, որ չտխրի։ Նրան արդեն նվիրել եմ իր ծննդյան նվերը, բայց չեմ ուզում ասել, թե ինչ։ Հատուկ այդպիսի անակնկալ չեմ արել, քանի որ ինձ մոտ այդքան էլ լավ չեն ստացվում անակնկալները։ Անահիտն անակնկալ անելուց այնքան լավ է, որ միշտ զարմացրել է ինձ։ Չեմ կարծում` իր նման ես էլ կկարողանամ զարմացնել։

 

 

Լիլիթ Բաբասյան

 

Անահիտը շատ բարի անձնավորություն է։ 4 տարի առաջ ինքս ինձ խոսք էի տվել, որ կյանքում ոչ մի աղջկա հետ ընկերություն չեմ անի։ Նա փոքր ժամանակահատվածում ինձ ցույց տվեց, որ ես սխալ եմ։ Մենք շատ նման ենք իրար. նույն կերպ ենք մտածում ու ընդհանուր շատ նման գծեր ունենք։ Անահիտը մեծ դրական աուռա ունի, որն ինձ դուր է եկել։ Նա շատ հավատարիմ մարդ է, որին միշտ կարող ես վստահել։ Կարող ես իրեն չասել` դու վատ ես, թե լավ։ Նա շատ ճիշտ զգում է։ Մի անգամ ինձ հետ դեպք էր պատահել, ես շատ վատ էի զգում ինձ։ Ոչ ոքի չէի ասել այդ մասին, միայն նա նկատեց իմ տխրությունը և ամեն ինչ անում էր, որ ուրախ լինեմ։ Նա այնպիսի ընկեր է, որը միշտ ճիշտ խորհուրդներ է տալիս և ասում է հենց ճշմարտությունը։ Ընկերները հենց այդպիսին են լինում։ Անահիտն ինձ համար ընկերուհուց էլ առավել է։ Նա ինձ համար քույր է։ Ուզում եմ մնա այնպիսին, ինչպիսին կա և այն մարդիկ, որոնք չեն ճանաչում իրեն, ավելորդ չխոսեն, քանի որ Անահիտն այլ անձնավորություն է։

 

Մի քանի ամիս է, ինչ ըկերություն ենք անում, բայց կարծես տարիներ լինի։ Երբ սկզբնական շրջանում նա ինձ ասում էր` գնանք այստեղ–այնտեղ չէի համաձայնում, բայց երբ բացահայտեցի իրեն, հասկացա իր մարդ տեսակը։

 

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular