ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիս. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր Գոռս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գոհարը՝ Գոռի մայրիկը։ Գոռը ծնունդով Աշտարակ համայնքի Ագարակ գյուղից է։ Այստեղ է նրա մանկությունն ու պատանեկությունն անցել։ Գոռը սովորել է Ագարակի միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Գոհարը նշում է՝ որդին գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց վատ էլ չի սովորել։ «Ընդունակ երեխա էր։ Կարող էր տանը դասը չսովորել, բայց վերարտադրել ուսուցչի պատմածը։ Ցանկություն ուներ ծրագրավորում սովորել, բայց որոշեց ծառայությունից վերադառնալուց հետո նոր միայն ընդունվել և սովորել, որպեսզի ուսումը կիսատ չմնա։ Դպրոցում էլ աշխույժ երեխա էր, վայելում էր բոլորի սերն ու հարգանքը, ընկերական մեծ շրջապատ ուներ թե՛ մեր, թե հարակից գյուղերում»։

2019 թվականի դեկտեմբերի 27-ին զորակոչվել է զինվորական ծառայության։ Ծառայել է Մատաղիսում, այնուհետև՝ վեց ամիս անց, տեղափոխվել է Թալիշ։ «Իր բոլոր դասընկերներն այդ ամիսներին գնացել էին բանակ, նա ամեն օր անընդհատ ասում էր՝ ինձ ծանուցագիր չտվեցին։ Սպասում էր, թե երբ է մեկնելու ծառայության։ Հնարավորություն կար, որ Գոռս տեղափոխվեր Ֆրանսիա, բայց չստացվեց, հետո էլ արդեն նա չուզեց մեկնել Հայաստանից. «Պետք է մեկնեմ ծառայության»։ Դեկտեմբերին, երբ ծանուցագիրը չէին տալիս, ասում էր. «Ես կգնամ զինկոմիսարիատ և կասեմ, որ ինձ էլ ծանուցագիր տան։ Չեմ ուզում հետաձգվի ծառայության մեկնելս, ուզում եմ հիմա գնալ»։ Բայց դեկտեմբերի 11-ին ծանուցագիրը ստացավ, անհամբեր էր, առավոտյան ժամը ինը չկար դեռ, նա արդեն զինկոմիսարիատում էր։ Այնպես էր, որ կարող էր հունվարին գնալ բանակ, բայց նա օգտվել էր այն հնարավորությունից, որ կարող է դեկտեմբերի վերջին մեկնել։ Ասել էր՝ երբ զորացրվեմ, Նոր տարին տանը կդիմավորեմ»։

Դեկտեմբերի 25-ին Գոռի ընտանիքը, ավանդույթի համաձայն, նրա համար մեծ խնջույք է կազմակերպում։ «Իրեն ուրախ ճանապարհեցինք ծառայության»,-հիշում է մայրիկը։

Ծառայության ընթացքում Գոռը չի տրտնջացել, սիրով ծառայել է։ Մայրիկն ասում է՝ որդին իր հետ շատ էր կիսվում։ «Միշտ հարցնում էի իրեն՝ ինչ-որ բանից նեղվո՞ւմ է։ Արձագանքում էր. «Ամեն ինչ շատ լավ է, ոչ մի խնդիր չունեմ»։ Երբ ուզում էինք իրեն ինչ-որ բան ուղարկել, միշտ ասում էր. «Ինձ ոչինչ մի ուղարկեք։ Ծառայությունս շատ լավ է անցնում»։ Իր հետ խոսելիս էլ զգում էի, որ կարծես մեծացած, հասունացած լիներ»։

Սեպտեմբերի 25-ին Գոռը դիրքեր է բարձրանում։ «Ամսի 26-ին հայրիկի հետ էր խոսել։ Առհասարակ, այդ օրը բոլորիս հետ զրուցել է։ Ինձ ասաց, որ երեկոյան էլ կզանգահարի, կզրուցենք, այդ պահին հարմար չէ։ Բայց չզանգեց։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան արդեն պատերազմի լուրը լսեցինք»։

Պատերազմն սկսվելու օրն է անմահացել Գոռը՝ Մատաղիս-Թալիշ սահմանագիծը պաշտպանելիս։ Նա հրազենային՝ ծանր աստիճանի վնասվածքներ է ստացել։ «Սեպտեմբերի 28-ին իր ընկերներն են այդ հատվածից Գոռիս մարմինը դուրս բերել։ Մեկ օր է մնացել այդ դիրքում»։ Հետո պատմությունները կհավաստեն՝ ռազմական գործողությունների ժամանակ Գոռը արկեր է հասցրել զինակից ընկերներին։

Ագարակ գյուղից միայն Գոռն է անմահացել պատերազմում։ Նա կրտսեր քույրիկ ունի։ Իսկ այս տարի հունվարի 27-ին ծնվել է նրա եղբայրը, որին Գոռ են անվանակոչել:

Երբ հարցնում եմ ապրելու ուժի մասին, տիկին Գոհարը փորձում է զսպել հուզմունքն ու արցունքները։ «Սկզբում, իհարկե, մեր աղջիկն էր մեր ուժի աղբյուրը, իրեն ցույց էինք տալիս, որ ուժեղ ենք, որ նա էլ ամուր մնա ոտքերի վրա։ Աղջկաս համար եղբոր կորուստը շատ դժվար էր։ Ամեն ինչ անում էինք իր համար։ Եվ հինգ տարվա պայքարի արդյունքում շատ դժվարությամբ ծնվեց մեր Գոռը։ Ծնվեց հունվարի 27-ին։ Կարծես դա էլ պատահական չլիներ։ Դեկտեմբերի 27-ին Գոռս զորակոչվեց ծառայության, սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, և Գոռս անմահացավ, իսկ հունվարի 27-ին ծնվեց նրա եղբայրը։ Կարծես բոլոր իրադարձությունները կապված լինեն 27 թվի հետ։ Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են»։

Հ. Գ. - Գոռ Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ագարակ գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular