Ռուբեն Վարդանյանի խոսքը՝ Բաքվի բանտից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸնտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փոխանցել է փետրվարի 10-ի նիստում իր վերջին խոսքի բովանդակությունը։ Հրաժարվելով մասնակցել արդարադատության իմիտացիային՝ Ռուբեն Վարդանյանը խոսել է արժանապատվության, պատասխանատվության և խաղաղության մասին, որը հնարավոր է միայն հավասարների միջև։ Ստորև ներկայացվում է Ռուբեն Վարդանյանի ձայնային հաղորդագրության հայերեն տեքստը:
«Փետրվարի 10-ին հանդես եկա եզրափակիչ խոսքով՝ փաստաբանին արգելելով ներկայացնել պաշտպանական փաստարկներ, որովհետև տեղի ունեցողը համարում եմ ոչ թե դատ, այլ դատական ֆարս, քանի որ դատական նորմալ գործընթացի որևէ հնարավորություն չի եղել։ Ուստի, չնայած դատավորների դիմադրությանը, փաստաբանը չներկայացրեց որևէ փաստարկ կամ հիմնավորում: Իսկ ես խոսեցի շատ կարճ։ Չեմ ուզում կրկնել, հիմնական մտքերի մասին արդեն խոսել եմ դեկտեմբերին։ Բայց ես կարդացի մի կարևոր բանաստեղծություն, որը կցանկանայի կարդալ նաև ձեզ համար․ ես այնտեղ երկու բանաստեղծություն եմ կարդացել։ Հիմա ուզում եմ դրանցից մեկը ներկայացնել ձեզ։ Ու այն ավելի շատ երևի Հայաստանի՛ մասին է, քան այն վայրի, որտեղ ես գտնվում եմ։
Այս բանաստեղծությունը գրվել է 16-րդ դարի սկզբին, հեղինակը ադրբեջանցի գրող Ֆիզուլին է, ռուսերեն թարգմանությունը՝ Վլադիմիր Լուգովսկոյի.