ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տրանսպորտային հանգուցալուծում. Ռուսաստանը պնդում է «Թրամփի երթուղուն» մասնակցելու վրա»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը մեկնել է իր պաշտոնի համար բավականին անսովոր ուղևորության՝ Հարավային Կովկաս, գրում է iz.ru–ն: Դիվանագիտական ​​երթուղու առաջին կանգառը Հայաստանն է, որտեղ տեղի են ունեցել բանակցություններ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Փոխնախագահին շրջագայության ընթացքում ուղեկցել է տնտեսական հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։ Հատկանշական է այն, որ ամերիկյան բանակցային թիմը այցի համար հող էր նախապատրաստել բավականին շուտ. Վաշինգտոնի թիմը վաղ էր ժամանել Երևան զբաղեցնելով մայրաքաղաքի «Armenia Marriott» հյուրանոցի ամբողջ հարկը։ Այցի ժամանակ հիմնական ուշադրությունը սևեռված է եղել ռազմավարական միջուկային համագործակցությանը։ Վենսի և Փաշինյանի միջև բանակցություններից հետո Վաշինգտոնը և Երևանը ստորագրել են միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահի ներկայիս այցն ունի հստակ պատմական ենթատեքստ։ Երկկողմ հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամն է, որ այդ մակարդակի պաշտոնյա է այցելում Հայաստան։ Նման դիվանագիտական ​​ակտիվությունը թվում է աննախադեպ տարածաշրջանի համար և հստակորեն ուրվագծում է Սպիտակ տան նոր առաջնահերթությունները Հարավային Կովկասում։ «Հակիրճ ասած գլխավոր շահագրգռվածությունը Անդրկովկասի երկրները Ռուսաստանի ազդեցության ոլորտից հեռացնելն է, տարածաշրջանը Ռուսաստանից անջատելը և, հնարավոր է, նրա համար ևս մեկ թեժ կետ ստեղծելը», - iz.ru-ին ասել է ՄԳԻՄՕ-ի միջազգային հարաբերությունների և Ռուսաստանի արտաքին քաղաքականության պրոֆեսոր Բորիս Մարտինովը։

Ընդհանուր առմամբ, Անդրկովկասի երկրները կարևոր աշխարհառազմավարական նշանակություն ունեն, և հենց այդտեղ է թաքնված ամերիկացիների գործողությունների տրամաբանությունը, հավելել է փորձագետը։ Քննարկումը կարող է ներառել նաև Հայաստանի վերջնականապես դուրսբերումը ՀԱՊԿ-ից և, հնարավոր է, ԵԱՏՄ-ից՝ նրան մղելով դեպի ավելի սերտ կապեր և համաձայնագրեր Եվրամիության հետ։

Ընդ որում ԱՄՆ–ը մտադիր է ընդլայնել իր ազդեցությունը տարածաշրջանում «Խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի միջոցով, որը Վենսի ուղևորության կենտրոնական կետն է եղել։ Նախագծի պաշտոնական նպատակն է «ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունը, ինչպես նաև զարգացնել ամերիկյան առևտուրը»։ Ամերիկյան տեսանկյունից, այդ երթուղին նախատեսված է Անդրկովկասում առևտրային և էներգետիկ շղթաների արմատական ​​վերակառուցման համար՝ շրջանցելով Ռուսաստանը և Իրանը և կապելով Ասիան և Եվրոպան։ Տրանզիտային գործառույթից զատ, TRIPP-ը նախատեսված է Միացյալ Նահանգներին ապահովել կարևորագույն հումքի հոսքի նկատմամբ վերահսկողությունով։ Այն նախատեսված է նպաստել Կենտրոնական Ասիայից ուրանի, պղնձի, ոսկու և հազվագյուտ հողային տարրերի արտահանմանը։

TRIPP-ի գործարկումը փաստացի Հարավային Կովկասը «աշխարհաքաղաքական փակուղուց» վերածում է Միջին միջանցքի կենտրոնական հանգույցի, iz.ru-ին ասել է Համաշխարհային ռազմական տնտեսության և ռազմավարության ինստիտուտի փոխտնօրեն Նիկոլայ Նովիկը։ «TRIPP-ի ինտեգրումը, ինչպես սպասվում է, կկրճատի Կենտրոնական Ասիայից Եվրոպա ապրանքների մատակարարման ժամանակը 18-ից մինչև 12 օր։ Այն ստեղծում է անխափան երկաթուղային և ճանապարհային կապեր Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա երթուղով՝ շրջանցելով Վրաստանով անցնող ավելի երկար երթուղիները», - ընդգծել է փորձագետը։

Ըստ Ռուսաստանի կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Պավել Սելեզնևի այդ նոր տրանսպորտային երթուղին կդառնա այլընտրանք ինչպես Ռուսաստանով անցնող «Հյուսիսային միջանցքին», այնպես էլ Իրանի միջոցով անցնող պոտենցիալ երթուղիներին՝ ավելի ամրապնդելով Թուրքիայի դիրքերը որպես ՆԱՏՕ-ի հարավային թևի հիմնական բաշխման կենտրոն։ «Ռուսաստանի համար TRIPP-ի իրականացումը ԱՄՆ կառավարման ներքո, ունի մի շարք մարտահրավերներ, որոնք ազդում են ինչպես տնտեսական, այնպես էլ պաշտպանական ոլորտների վրա», - հավելել է Սելեզնևը։

Վաշինգտոնյան այս ռազմավարությունը աննկատ չի մնացել Մոսկվայի կողմից։ Ռուսաստանն արդեն «ռեզերվավորել» է իր դիրքորոշումը TRIPP-ին մասնակցելու հարցում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի իր գործընկերների հետ։ Հարկ է ընդգծել, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքների մեծ մասը կատարվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ համագործակցության ձևաչափի շրջանակներում՝ փոխվարչապետերի մակարդակով։ Ավելին, Ռուսաստանի դիրքը տարածաշրջանի ենթակառուցվածքներում մնում է հիմնարար։ «Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծեր։ Մեր սահմանապահները տեղակայված են իրանա-հայաստանյան սահմանին։ Պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Այս պայմաններում պարզ է, որ մեր գործընկերները չեն կարող կառավարել առանց Ռուսաստանի», - ընդգծել է Գալուզինը։

Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի կողմից իր տարածքի մի մասը կառավարելու իրավունքի փոխանցումը օտարերկրյա ընկերությանը ստեղծում է նախադեպ միասնական տնտեսական տարածքում «արտատարածքային կառավարման» համար, ընդգծել է Նովիկը։ Չնայած «Վաշինգտոնյան շրջանակը» ստեղծվել է դեռևս 2025 թվականի ամռանը Դոնալդ Թրամփի անձամբ մասնակցած գագաթնաժողովում, նախագծի իրականացումը դեռևս բախվում է քաղաքական խոչընդոտների։ Հիմնական խոչընդոտը մնում է Ադրբեջանի պահանջը, որ Երևանը փոփոխի սահմանադրական ձևակերպումները։ Այնուամենայնիվ, Վենսի ներկայիս այցը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը, կարծես թե, մտադիր է ավարտին հասցնել հարցը և վերջապես վերաձևել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular