ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանից մեկնող բեռնատարների հերթերը կկարգավորվեն սահմանին. նախագիծ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սահմանային անցակետերում ՀՀ-ից մեկնող բեռնատարների հերթերի պատշաճ կառավարման նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություն ու լրացում կատարել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում եւ հարակից օրենքի նախագծում: Կառավարության առաջարկը փետրվարի 10-ին գումարված ԱԺ հերթական նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը:

Վերոնշյալ խնդիրը կարգավորելու նպատակով գործադիրն առաջարկում է պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերից ոչ ավելի, քան 20 կմ հեռավորության վրա նախատեսել վճարովի կայանատեղիների կազմակերպման գործունեություն, որի շրջանակում կգործի հերթերի կառավարման ավտոմատ էլեկտրոնային համակարգ՝ բեռնատար տրանսպորտային միջոցների շարժի հաշվառման, հերթագրման, անցման կետ մուտք գործելու թույլտվության տրամադրմանն ուղղված անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման նպատակով:

Կառավարության կողմից կսահմանվեն հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը, կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողներին ներկայացվող պահանջները, ՀՀ-ից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը, հերթերի կառավարման համակարգին միանալու նպատակով ներկայացվող դիմումի բովանդակությունը եւ այլն:

Զեկուցողի խոսքով հերթերի կառավարման պատշաճ համակարգ ներդնելու նպատակով ուաումնասիրվել է մի շարք երկրների փորձը: Ինչպես նաեւ հարցում է իրականացվել բեռնափոխադրմամբ զբաղվող տնտեսավարողների շրջանում: «Հարցմանը պատասխանել են շուրջ 45 բեռմափոխադրմամբ զբաղվող սուբյեկտներ: Հարցվածների շուրջ 87 տոկոսը պատասխանել է, որ հաճախ են հանդիպում հերթերի ցամաքային անցման կետերում, իսկ շուրջ 62 տոկոսը նշել է՝ հերթի սկզբից մինչեւ մաքսային կետ մուտք գործելու տեւողությունը միջինում կազմում է 3 ժամ»,- ասել է Համլետ Սահակյանը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Կարեն Համբարձումյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular