Փոփոխություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ․ նախագիծ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովը քննարկում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխություններով երկու օրենքներում իրականացվում են մի շարք ուղղումներ։
Նախագծերի ընդունումը պայմանավորված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտի կատարելագործման և տարընթերցումներից խուսափելու անհրաժեշտությամբ։
Թորոսյանի խոսքով՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում սահմանվում է «անկախ կյանքի կենտրոն» հասկացությունը՝ որպես նոր ձևակերպում և որպես հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող կազմակերպություն։
Նրա խոսքով՝ նախագծերի ընդունումը կնպաստի աջակցող միջոցների տրամադրման և վերանորոգման ֆինանսավորման փոխհատուցման աղբյուրների ընդլայնմանը, «անկախ կյանքի կենտրոնների» հասկացության և գործունեության հստակեցմանը, միասնական կանոնների ու մոտեցումների ձևավորմանը, դրանց արդյունավետ գործունեության ապահովմանը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման համար մատչելի ու որակյալ ծառայությունների մատուցմանը։
Նախարարը տեղեկացրել է, որ հաջորդ փոփոխությունը վերաբերում է անձնական օգնականի ծառայություններից օգտվելու կարգերին։