Ռուսներին կոչ են անում վերադառնալ Հայաստան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը մի երկիր է, որը գրավում է բազմաթիվ ճանապարհորդների առաջին իսկ պահից։ Զբոսաշրջիկները ամենից հաճախ ընտրում են Երևանը, բայց մայրաքաղաքից դուրս կան բազմաթիվ վայրեր, որոնք արժե այցելել, ասել է ճանապարհորդության փորձագետ Արսենի Սիմոնովը
Նրա խոսքով առաջին այցելության վայրը Գյումրին է։ Այն բնակչության թվով երկրորդ խոշորագույն քաղաքն է և այնտեղ կարելի է հասնել Մոսկվայից ինքնաթիռով։ Առաջին բանը, որ աչք է զարնում՝ քաղաքի սև գույնն է։ «Քաղաքում գրեթե չկան մեծ բնակարանային շենքեր։ Փողոցները շարված են սև աղյուսից կառուցված փոքր, միահարկ տներով։ Կան երկու գլխավոր եկեղեցիներ, և դրանք նույնպես սև են։ Գմբեթների փոխարեն դրանք ունեն սրածայր կոներ», - նշել է Սիմոնովը abnews.ru–ին տված հարցազրույցում։
Դրանցից մեկի առջև գտնվում է 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձան։ Այդ աղետը, որը խլեց առնվազն 25,000 մարդու կյանք, մնում է Հայաստանի պատմության ամենանշանակալիներից մեկը։ Ուշադրության է արժանի նաև Սև ամրոցը, որը հիշեցնում է Կոլիզեյի հայկական տարբերակը։ Մոտակայքում է գտնվում «Մայր Հայաստան» հուշարձանը, որը խորհրդանշում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը։
Նախկինում ռուսներին ասում էին, թե Վրաստանում, բացի Թբիլիսիից և շրջակայքից, ուր պետք է այցելել։ Գինու սիրահարները պետք է այցելեն Կախեթի։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am