ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջարկվում է բարձրացնել ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրենքի նախագծով հստակեցվում են անձի՝ տրանսպորտային միջոց վարելու հակացուցում ունեցող առողջական վիճակով պայմանավորված՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ինքնաշխատ դադարեցման իրավական հիմքերը:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 6-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, մանրամասն ներկայացնելով առաջարկվող կարգավորումները, նշել է, որ հարցը քննարկվել եւ համաձայնեցվել է Առողջապահության նախարարության գործընկերների հետ: Մասնավորապես, հոգեկան, թմրամիջոցների կամ հոգեմետ-հոգեներգործուն նյութերի օգտագործմամբ պայմանավորված, հիվանդությունների վերաբերյալ «առողջապահական մարմնի տրված եզրակացություն» ձեւակերպումն առաջարկվում է փոխարինել «տեղեկատվություն» ձեւակերպմամբ, ինչը հնարավորություն է տալիս տվյալ տեղեկատվության փոխանակումը կատարել թվային եղանակով: «Այն պահին, երբ ԱՐՄԵԴ էլեկտրոնային առողջապահության համակարգում կարձանագրվի, որ անձն ունի թմրամիջոցների կամ հոգեկան առողջության խնդիրների հետ կապված այնպիսի սահմանափակումներ, որոնք պետք է հանգեցնեն վարելու իրավունքի դադարեցմանը, ինքնաշխատ եղանակով ՆԳՆ էլեկտրոնային ռեգիստրը տեղեկատվությունը կստանա առողջապահական համակարգից եւ անձի վարելու իրավունքը կդադարեցվի»,- ասել է Արմեն Ղազարյանը: Նա տեղեկացրել է, որ 2021 թվականից մինչ օրս մեխանիկական հարցումների եղանակով դադարեցվել է 2370 անձի վարորդական իրավունքը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է հարցի քննարկումն ու առաջարկվող փոփոխությունը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել իրավական բացը եւ անձի՝ վարելու իրավունք ձեռք բերելուց հետո վերջինիս մոտ տրանսպորտային միջոց վարելու բժշկական հակացուցում համարվող առողջական վիճակ առաջանալու դեպքում այն ինքնաշխատ կերպով կդադարեցվի՝ նպաստելով ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Հարակից զեկուցող Վահագն Ալեքսանյանն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին: Այն ստացել է դրական եզրակացություն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular