ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես վերջին շրջանում շատ է օգտագործվում «հիբրիդային պատերազմ» եզրույթը: Նույնիսկ նրանք, ովքեր մազաչափ անգամ գաղափար չունեն դրանից, որևէ ոչ ձեռնտու տեղեկության իսկույն «հիբրիդային պատերազմ» որակումն են տալիս: Մոդայիկ է, մի խոսքով: Իսկ ի՞նչ է իրականում հիբրիդային պատերազմը, և ինչպիսին է Հայաստանի հետ կապված վիճակն այդ առումով:

Հիբրիդային պատերազմի հայեցակարգը ներառում է հանրային կարծիքի ձևավորում և շեղում, հանրային կարծիքի վրա ազդող խմբերի ֆինանսավորում և կազմակերպում, սոցիալական լարվածության և բևեռացման խթանում, կիբերհարձակումներ կրիտիկական ենթակառուցվածքների դեմ, ապատեղեկատվության տարածում, ժողովրդավարական ինստիտուտների վարկաբեկում, տնտեսական խափանումներ և այլն։

Հայաստանը, որը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում և շրջապատված է թշնամաբար տրամադրված երկու հարևաններով, իհարկե, շատ խոցելի է հիբրիդային պատերազմի տարբեր ձևերի նկատմամբ, իսկ մոտալուտ խորհրդարանական ընտրությունները դառնում են իդեալական թիրախ արտաքին ուժերի միջամտության և ազդեցության համար։ Հայաստանի համար հիբրիդային պատերազմի սպառնալիքը ոչ թե տեսական, այլ շատ իրական, առարկայական վտանգ է։ Երկիրը վերջին տարիներին ականատես է եղել տարբեր արտաքին ուժերի կողմից իրականացված տեղեկատվական ազդեցության, ապատեղեկատվության և քաղաքական միջամտության բազմաթիվ դեպքերի։

Ի մասնավորի,Ադրբեջանը և նրա հիմնական դաշնակից Թուրքիան ակտիվորեն օգտագործում են հիբրիդային պատերազմի մեթոդները՝ համակցելով ռազմական ուժը տեղեկատվական արշավների, դիվանագիտական ճնշման և շանտաժի հետ։

Բնական է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգահեռ մեծանալու են նաև արտաքին ազդեցության հնարավորությունները։ Ժողովրդավարական գործընթացները, որքան էլ անհրաժեշտ և կարևոր են, միաժամանակ ստեղծում են հնարավորություններ արտաքին միջամտության համար։ Ընտրությունների ընթացքում հասարակությունը բևեռացած է, քաղաքական մրցակցությունը սրվում է, լրատվական և տեղեկատվական հոսքերը բազմապատկվում են, իսկ հանրային կարծիքը դառնում է առավել շարժուն և ազդեցության ենթակա։ Հենց այս պայմաններում արտաքին ուժերը, որոնք հետաքրքրված են Հայաստանի քաղաքական զարգացումները որոշակի ուղղությամբ ուղղորդելու առումով, ակտիվացնում են իրենց միջամտության գործիքակազմը։ Պատմությունը լի է օրինակներով, երբ արտաքին տերությունները ազդել են այլ երկրների ընտրությունների վրա՝ օգտագործելով ֆինանսական աջակցության, տեղեկատվական արշավների, կիբերհարձակումների գործիքակազմը և այլ միջոցներ։

Տեղեկատվական պատերազմների դերը ժամանակակից քաղաքականության մեջ դժվար է թերագնահատել։ Տեղեկատվությունը դարձել է իշխանության հիմնական գործիքը, և ով վերահսկում է տեղեկատվական հոսքերը, նա էլ ազդում է հանրային կարծիքի, հետևաբար նաև քաղաքական գործընթացների վրա։ Սոցիալական ցանցերի, թվային մեդիայի և ինտերնետի դարաշրջանում տեղեկույթը տարածվում է անսահման արագությամբ և հասնում միլիոնավոր մարդկանց ակնթարթորեն։ Սակայն նույն արագությամբ տարածվում է նաև կեղծ տեղեկությունը: Ապատեղեկատվական արշավները կարող են ունենալ տարբեր նպատակներ և ձևեր։ Իսկ թիրախը կարող է լինել որոշակի քաղաքական ուժի կամ թեկնածուի վարկաբեկումը՝ տարածելով կեղծ տեղեկություններ նրանց մասին, ստեղծելով կասկածելի իրավիճակներ կամ շեղելով ուշադրությունը իրական հարցերից։

Մեկ այլ մոտեցում է ընդհանուր քաոսի և անվստահության մթնոլորտի ստեղծումը, երբ տարածվում են հակասական տեղեկություններ, կասկածի տակ է դրվում ինստիտուտների արդյունավետությունը, իսկ քաղաքացիները կորցնում են կողմնորոշումը և չեն կարողանում տարբերել ճշմարտությունը ստից։

Երրորդ մեթոդը հասարակության բևեռացումն է, երբ արհեստականորեն սրվում են սոցիալական, էթնիկ, կրոնական կամ քաղաքական բաժանումները, ստեղծվում են «մենք ընդդեմ նրանց» պատկերացումները, և հասարակությունը բաժանվում է անհաշտ ճամբարների։ Բոլոր այս մեթոդները հաճախ կիրառվում են համակցված կերպով՝ ստեղծելով բազմաշերտ ազդեցություն։

Սակայն միշտ չէ, որ այսպիսի տեղեկատվական ու մանիպուլյացիոն հոսքերը անպայման արտաքին դերակատարներից են գալիս, շատ հաճախ հենց երկրների իշխանություններն են օգտվում նման գործիքակազմից։ Կամ դա արվում է համատեղ ջանքերով: Օրինակ՝ մեր երկրի իշխանությունները, որոնք անընդհատ նշում են, թե իբր պայքարում են «հիբրիդային ազդեցությունների» դեմ, նախաձեռնում են հասարակությանը մոլորեցնելու, հանրային ուշադրությունը շեղելու, տարբեր խմբերին ու մարդկանց թշնամացնելու քայլեր։ Այսինքն՝ ստացվում է, որ իշխանությունները, «պայքարելով հիբրիդային սպառնալիքների դեմ», պետք է պայքարեն առաջին հերթին իրենք իրենց դեմ կամ հրաժարվեն այն գործելակերպից, որը տարիներ շարունակ որդեգրել են։ Ու հետաքրքիր է, որ ամենաշատը խոսում են իբր Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքի մասին, սակայն որևէ խոսք չի ասվում թուրք-ադրբեջանական հիբրիդային սպառնալիքների մասին։ Անկարան և Բաքուն չեն էլ թաքցնում, որ հետաքրքրված են Հայաստանի թուլացմամբ և դիմագրավելու ունակության նվազեցմամբ, իսկ դա ենթադրում է, որ նրանք շահագրգռված են, որ մեր երկրում իշխանության լինեն այն քաղաքական ուժերը, որոնք ավելի զիջող գործելակերպ կդրսևորեն ու չեն հակադրվի պանթուրքական ձգտումներին։

Ավելին, թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է ձգտել խորացնել Հայաստանում քաղաքական ճգնաժամը, ներքին հակամարտությունները և հանրային դժգոհությունը՝ տարածելով ապատեղեկատվություն, հրահրելով ներհասարակական կամ սոցիալական լարվածություն և ստեղծելով անկայունության ընդհանուր մթնոլորտ։

Ինչ վերաբերում է Արևմուտքի կողմից իրականացվող տոտալ հիբրիդային պատերազմին, դա արդեն առանձին խոսակցության թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular