ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինտիմ հիգիենայի առանձնահատկություններ, որոնց պետք է հետևի յուրաքանչյուր կին

ՖՈՏՈ

Կանայք հաճախակի իրենց ընկերուհիների հետ զրուցում են մարմնի, դեմքի ու մազերի  խնամքի մասին: Սակայն նրանք շատ հազվադեպ են խոսում այնպիսի նուրբ  հարցի  մասին,  ինչպիսին հանդիսանում է ինտիմ հիգիենան: Սակայն չէ որ այդ թեման շատ կարևոր է ցանկացած կնոջ համար, քանի որ ինտիմ օրգանների ճիշտ խնամքը դա կանացի առողջության գրավականն է: Այդ պատճառով յուրաքանչյուր կին  դեռ շատ երիտասարդ հասակից պետք է սովորի խնամել իր սեռական օրգանները:

 

Գինեկոլոգները խորհուրդ են տալիս սեռական օրգանները լվանալ առավոտյան ու երեկոյան տաք ջրով ու ինտիմ խնամքի համար անհրաժեշտ միջոցներով: Դրանք են հատուկ դոնդողները, փրփուրները,  հեղուկ օճառներն ու  մուսերը, որոնք մշակված են հատուկ կանանց համար: Նրանք չեն խախտում բնական միկրոֆլորան ու չեն չորացնում լորձաթաղանթը: Եթե ինչ-ինչ պատճառներով հնարավորություն չունեք լվանալ սեռական օրգանները, ապա անհարաժեշտ է, որ ձեզ մոտ ունենաք  ինտիմ հիգիենայի համար նախատեսված հատուկ անձեռոցիկներ:


Ոչ բոլորը գիտեն, թե ինչպես է անհրաժեշտ ճիշտ լվանալ սեռական օրգանները: Տաք ջրի շիթը հարկավոր է ուղղել առջևից դեպի հետ ուղղությամբ և ոչ թե հակառակը: Դա օգնում է  կանխել հոշտոցում հավելյալ միկրոբների հայտնվելը: Լվացումը հարկավոր է իրականացնել միայն ձեռքով, սպունգ խորհուրդ չի տրվում օգտագործել: Ինտիմ օրգանները հարկավոր է չորացնել փափուկ ու մաքուր կտորով և ոչ մի դեպքում չտրորել, այլ պարզապես թեթև չորացնել:


Յուրաքանչյուր կին պետք է ունենա այդ նպատակով օգտագործվող հատուկ սրբիչներ, որոնք հարկավոր է միշտ պահել մաքուր վիճակում:


Հարկավոր է ճիշտ ընտրել ներքնազգեստը: Իհարկե ցանկալի է, որ նրաք լինեն  բնական հումքից, քանի որ նրանք ավելի լավ են ներծծում քրտինքն ու խոնավությունը և թույլ են տալիս օրգանիզմին շնչել: Սինթեթիկ կտորները վնասակար են մաշկի  ինտիմ հատվածների համար: Ավելին, ներքնազգեստը պետք է հարմարավետ լինի, այն չպետք է ճնշի ու քոր առաջացնի:


Այսօր շատ տարածված են «բիկինի կամ սթրինգ» տեսակի կանացի հատուկ ներքնազգեստները, որոնք հարմարավետ չեն ամեն օր կրելու համար: Ներքնազգեստը հարկավոր է փոխել ամեն օր և լվանալ  մնացած հագուստներից առանձին:


Կանանց ու աղջիկներին հարկավոր է իմանալ, թե ինչպես է  պետք ճիշտ օգտագործել հիգիենիկ տամպոններն ու միջադիրները: Դաշտանի օրերին նրանք ցանկալի է փոխել ամեն 4-ից 5 ժամը մեկ: Խորհուրդ չի տրվում չարաշահել տամպոնները: Նրանք հարմարավետ են, սակայն հաճախակի օգտագործումը վնասակար է:


Որոշ կանայք օգտագործում են ամենօրյա միջադիրներ: Դա հարմարավետ է, քանի որ ներքնազգեստն այդ դեպքում մաքուր է մնում, սակայն դա չի նշանակում, որ այն նաև  օգտակար է, քանի որ նման միջադիրները կանխում  են  օդի շարժումն ու նպաստում են բակտերիաների բազմացմանն ու կարող են անգամ ալերգիա առաջացնել:


Ցանկալի է հրաժարվել ամենօրյա միջադիրների օգտագործումից ու հաճախակի փոխել ներքնազգեստը:


Այս շատ պարզ կանոների յուրացումը կօգնի ձեզ  կանխել առողջության հետ կապված մի շարք  խնդիրների առաջացումը:

 


Աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular