ԱՄՆ-ն պատրաստել է նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ․ Bloomberg
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմը պատրաստել է նոր հակառուսական պատժամիջոցներ, բայց դեռ չի մտադիր դրանք կիրառել, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետների։
Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստել է լրացուցիչ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, բայց դեռևս չկան նշաններ, որ դրանք կիրականացվեն։ Եվրոպան, իր հերթին, մտադիր է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ ընդունել մինչև 2026 թվականի փետրվարի 24-ը։