ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոուն բեմում, պարգևավճարները՝ կուլիսներում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի քաղաքական կյանքում օրեցօր ավելի տեսանելի է դառնում մի հակասություն, որն արդեն դուրս է եկել սովորական քննադատության շրջանակներից։ Մինչ հասարակության լայն շերտերը փորձում են հաղթահարել սոցիալական դժվարությունները, իշխանությունը կարծես ընտրել է այլ ուղի՝ քաղաքական օրակարգ թելադրելու փոխարեն ստեղծելով շոուբիզնեսային միջավայր։ Վարչապետը նվագում է, նախարարները պարում են՝ մեկը բեմում, մյուսները՝ հանդիսատեսի դերում, իսկ այս ամենի ֆոնին հանրային ու սոցիալական խնդիրները մնում են չլուծված։

Բոլորը ցանկանում են լավ ապրել, սակայն հարցն այն է, թե ինչի հաշվին և ում հաշվին։ Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ ժամկետն է իշխանության ղեկին, և այս երկու ժամկետների ընթացքում ակնհայտորեն ձևավորվել է նյութական բարեկեցություն՝ այդ թվում նաև նրա ընտանիքի համար։ Մինչդեռ առաջին ժամկետի սկզբում հենց ինքը հայտարարում էր, որ չի կարող երրորդ անգամ առաջադրվել, սակայն այդ խոսքերը այսօր կարծես մոռացության են տրված։

Վերջերս համացանցում լուր տարածվեց, ըստ որի վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, մեկ տարվա ընթացքում իր եկամուտների էական աճ է գրանցել։ Ըստ այդ տեղեկության՝ 2021 թվականին նա «Դիջիթեյն» ընկերությունից ստացել է 6,7 միլիոն դրամ, իսկ հաջորդ տարի այդ թիվը հասել է 10,9 միլիոն դրամի՝ աճելով 4,2 միլիոն դրամով։ Թեև այս տեղեկատվությունը կարող է պաշտոնապես չհաստատվել, սակայն այն առաջին նմանատիպ դեպքը չէ։ Բավական է հիշել իշխանության ներկայացուցիչների ամանորյա պարգևավճարները, որպեսզի հասկանալի դառնա, որ խնդիրը մեկ կոնկրետ թվի կամ անձի մեջ չէ, այլ ձևավորված համակարգի։

Քաղաքական գործիչ Արման Աբովյան-ի կարծիքով՝ իշխանության քայլերում այսօր գործում է տիկտոկյան տրամաբանություն։ Նրա գնահատմամբ, եթե խոսում ենք «Վարչաբենդ» երաժշտական խմբի, սրտիկների կամ այն փիառ բաղադրիչի մասին, որը փորձում է կիրառել Նիկոլ Փաշինյանը, ապա դա լիովին տեղավորվում է ակնթարթային, տիկտոկային գովազդային համակարգի մեջ, որը տարբեր երկրներում արդեն փորձարկվել է։ Սակայն, ինչպես ընդգծում է Աբովյանը, այս փորձերը Հայաստանում արհեստական և անբնական են, չեն կարող արձագանք գտնել քաղաքացիների մոտ և նույնիսկ հակառակ ազդեցություն են թողնում՝ առաջացնելով ներքին լարվածություն և նյարդայնություն։ Նրա համոզմամբ, հայկական մենթալիտետը չի ընդունում նման փիառ քայլերը, հատկապես այն կորուստներից, վտանգներից և արհավիրքներից հետո, որոնք այս իշխանությունը բերել է քաղաքացիների գլխին։ Այդ պայմաններում նման մեթոդներով վարկանիշ վերականգնելու փորձերը, նվազագույնը, ծիծաղելի են։

Մեր դիտարկմանը, որ վարչապետի մերձավոր շրջապատի սոցիալական վիճակը օրեցօր բարելավվում է, այդ թվում՝ ավագ դստեր եկամուտների աճի օրինակով, Արման Աբովյանը հրաժարվեց մեկնաբանություններից՝ նշելով, որ որևէ մեկի ընտանիքի անդամների քննարկումը, անկախ իշխանության կամ ընդդիմության մեջ լինելուց, իր սկզբունքներին հակասում է և համարում է ընտանեկան նեղ տիրույթ։

Միևնույն ժամանակ նա մանրամասն խոսեց այն երևույթի մասին, որն իր գնահատմամբ դարձել է իշխանության սոցիալական քաղաքականության ամենախոցելի կողմերից մեկը։ «Խոսենք այն ահռելի, աննորմալ ու տրամաբանությունից դուրս պարգևավճարների տարափի մասին, որը իշխանության կողմից շատ կոպիտ դիսոնանսի մեջ մտավ հեգնանքի մակարդակի հասնող թոշակառուների հանդեպ վերաբերմունքի հետ։ Խոսքը թոշակների այն տասը հազար դրամի մասին է, որը իշխանությունը հրաժարվեց բարձրացնել։ Եվ ընդամենը մի քանի օր հետո 5-9 միլիոնների պարգևավճարներ բաժանվեցին իշխանավորներին։ Եթե պարգևավճարը կոռուպցիայի դեմ պայքարի համար է, ապա սա անադեկվատության ամենավատ դրսևորումն է։ Փողերը շռայլելով, ցփնելով կոռուպցիայի դեմ չեն պայքարում։ Սա օրինականացված կոռուպցիա համարեք, երբ իրենց մերձավորները միլիոնների մեջ թաղվում են, իսկ հասարակ թոշակառուին հրաժարվում են ավել 10 հազար դրամ տրամադրել»։

Այս ամենի արդյունքում հասարակության առաջ կանգնում է պարզ, բայց ծանր հարցադրում․ ինչպե՞ս կարող է իշխանությունը խոսել սոցիալական արդարության, համերաշխության և պատասխանատվության մասին, երբ իր քայլերով ստեղծում է խորացող անհավասարություն։ Երբ բեմում շոուն շարունակվում է, իսկ կուլիսներում բաշխվում են միլիոնավոր դրամներ, հասարակ թոշակառուի տասը հազար դրամը դառնում է ոչ թե ֆինանսական, այլ քաղաքական և բարոյական ընտրության չափանիշ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular