ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Խաուկարլ ուտեստ

ՖՈՏՈ

Խաուկարլը ավանդական իսլանդական ուտեստ է, որը պատրաստվում է գրենլանդական շնաձկան(Somniosus microcephalus) կամ  գիգանտ շնաձկան (Cetorhinus maximus) մսից թեթևակի նեխման՝ ֆերմենտացման ու չորացման մեթոդով։ Իսկ ինչու՞ նման մեթոդով: Բանն այն է, որ գրենլանդական շնաձկան միսը թարմ վիճակում թունավոր է՝ ամոնիակի և միզանյութի բարձր պարունակության պատճառով, և այն ուտելի դարձնելու համար էլ իսլանդացիները մշակել են մշակման հատուկ մեթոդ՝ երկար խմորման և չորացման գործընթաց։

Այդ ուտեստը ծագել է միջնադարյան Իսլանդիայում, երբ սնունդը սակավ էր, և բռնված շնաձկանը դեն նետելը անընդունելի էր։ Աղի սակավության և արագ պահպանման մեթոդների բացակայության պատճառով էլ իսլանդացիները ապավինել են բնական խմորմանը՝ այսինքն նեխմանը և ֆերմենտացմանը։

Իսկ ինչպե՞ս է պատրաստվում Խաուկարլը։ Շնաձուկը մաշկահանվում է, կտրատվում կտորների և պահվում 6-8 շաբաթ կամ ավելի՝ կախված եղանակից, խճաքարով պատված տարաների մեջ, որոնց կողքերին անցքեր կան, որպեսզի միզանյութով հարուստ հյութերը ազատորեն արտահոսեն: Այնուհետև միսը հանվում և կախվում է հատուկ կեռիկների վրա, որտեղ այն թողնվում է օդում չորանալու ևս 2-4 ամիս: Այդ ընթացքում մսի կտորների վրա կեղև է առաջանում, որը պետք է կտրել՝ թողնելով միայն դեղնավուն ներքին մասը, որն էլ հետո մատուցվում է: Ստացվում է խիտ միս՝ սուր հոտով։ Այդ հոտը հաճախ համեմատվում է ամոնիակի հետ, իսկ համը շատ յուրահատուկ է, սուր և «պանրային-ձկնային» երանգներով։ Խաուկարլը սովորաբար մատուցվում է փոքր խորանարդիկներով։ Այն ավանդաբար մատուցվում է իսլանդական Բրաննիվին թունդ լիկյորի հետ (համը մեղմացնելու համար)։
Հետաքրքիր է այն, որ չնայած Խաուկարլը համարվում է Իսլանդիայի ազգային ուտեստ, սակայն իսլանդացիները հազվադեպ են այն ուտում։ Այն ամենից հաճախ համտեսում են զբոսաշրջիկները: Այնուամենայնիվ Տորաբլոտ ձմեռային փառատոնում Խաուկարլ մատուցելը պարտադիր է։ Նաև նշենք, որ Ֆերմենտացված շնաձկան միսը շատ երկրներում ունի խիստ վերահսկողություն կամ արգելք։ Այնպես որ այդ ուտեստը բացի Իսլանդիայից ոչ ամեն տեղ կարելի է գտնել:

Հայաստանում Խաուկարլ գործնականում չկա և այն չի համարվում հասանելի կամ տարածված ուտեստ։ Բանն այն է, որ հայկական խոհանոցում նման ուժեղ հոտով ու համով ուտեստների ավանդույթ չկա։ Իհարկե, հայկական խոհանոցում ևս կան ֆերմենտացված մթերքնեեր (թթու, մածուն, պանիր), բայց ոչ այնքան ծայրահեղ, որքան Խաուկարլը։ Հայաստանում խմորումը նպատակ ունի համը բարելավել, իսկ Խաուկարլի դեպքում նպատակը միսը անվտանգ դարձնելն է։ Հայաստանում Խաուկարլ կարելի է հանդիպել միայն ինչ որ դիվանագիտական կամ մշակութային միջոցառումների, համտեսումների ժամանակ կամ արտասահմանյան փառատոնների շրջանակներում:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular