ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը ձևակերպում է իր նարատիվները ՀՀ հետ շփումներում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ ռուսական դիվանագիտության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում բավական ծավալուն անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին, հնչեցրել ավելի վաղ արված կոշտ հայտարարություններից մի քանիսը, ըստ էության, նաև ցույց տալով այն հնարավոր խութերը, որոնք առաջիկայում Մոսկվան պատրաստվում է քննարկել գործող իշխանությունների հետ։

Դրանք մասնավորապես հա վերաբերում են Հայ Առաքելական Եկեղեցու հետ իշխանությունների հարաբերություններին, ինչպես նաև Եվրամիություն–Հայաստան հարաբերություններին, որոնք բավականին մտահոգում են պաշտոնական Մոսկվային։ Ավելին, Լավրովը հիշեցրել է, որ վերջերս Հայաստանին տրամադրվեց 15 միլիոն եվրոյի տռանշ, և կասկած չունի, որ Բրյուսելի բյուրոկրատիան կստիպի հայ ընկերներին վաստակել այդ 15 միլիոն եվրոյի յուրաքանչյուր ցենտը։

«Երբ նրանք փորձում են համոզել Հայաստանին, որ նա պետք է հեռանա Ռուսաստանից, ոչ այլ ոք, քան Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեց, որ Մոսկվան կգործի «մոլդովական սցենարի» համաձայն Երևանում»,– ասել է Լավրովը, հիշեցնելով, որ «մոլդովական սցենարը» ենթադրում է կոպտորեն կեղծված ընտրություններ, որի շնորհիվ միայն Սանդուի իշխող ռեժիմը կարողացավ հաղթանակ տանել Մոլդովայում։

Փաստացի Ռուսաստանը Հայաստանի իշխանություններին հասկացնում է, որ տեղյակ է նրանց գծագրած սցենարից և թույլ չեն տա հերթական անգամ իրենց վրա բարդել։ Լավրովը անդրադարձել է նաև հակառուսական քաղաքականության մեկ այլ ասպեկտի, այն, որ Հայաստանում ձերբակալում և քրեական հետապնդումների են ենթարկվում իրենց ռուսամետ հայացքներով հայտնի անձինք։

Մասնավորապես խոսելով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին՝ Լավրովն ասել է․ «Վարդան Ղուկասյանի վերաբերյալ Դուք բացարձակապես ճիշտ եք նշում, որ նրան մեղադրում են Ռուսաստանի և Բելառուսի միությանը Հայաստանի միանալու հնարավորությունը քննարկելու կոչ անելու համար։ Հուսով եմ, Հայաստանի քաղաքական գործիչները, ովքեր հանդես են գալիս Ռուսաստանի հետ համագործակցության զարգացման և խորացման օգտին, չեն ենթարկվի քրեական հետապնդման»,– ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Մոսկվան առայժմ բավականին մեղմ է ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններում, բայց և հռետորաբանությունը գնալով ավելի կոշտանում և ուժգնանում է, ինչը պետք է որ լրջորեն մտահոգի փաշինյանական իշխանություններին։

Աննա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular