Դատարանը մերժել է Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍ նախարարության
ԻՐԱՎՈՒՆՔԴատարանը մերժել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու
պահանջի մասին։
Շահրամանյանը դիմել էր դատարան՝ ԿԳՄՍՆ-ից պահանջելով հերքել, թե ինքը ստորագրել է Արցախի լուծարման փաստաթուղթը։
Ավելի վաղ փաստաբան Ռոման Երիցյանը հրապարակել էր Արցախի նախագահի անունից ԿԳՄՍ նախարարության և 9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ ներկայացված հայցի, հայցի ապահովման միջնորդության եզրափակիչ մասերի բովանդակությունը։
Որպես հայցի ապահովման միջոց խնդրել էին արգելել դպրոցներում 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի կոնկրետ ենթավերնագրի ուսուցանումը մինչև այս գործով վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելու պահը։