Վթար՝ Կոտայքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 30-ամյա Արարատ Ս.-ի վարած «Nissan» մակնիշի և 35-ամյա Անդրանիկ Ի.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ «Mitsubishi»-ն էլ կիսակողաշրված ընկել է «Nissan»-ի վրա։