Վթար՝ Կոտայքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Ջրվեժ-Մայակովսկի ավտոճանապարհին Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Է․ Հ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված բախվել գազատար խողովակներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար ենթակվել է վարչական պատասխանատվության։