Ժիրինովսկին կանխատեսել է Իրանի մասնատումը ԱՄՆ հարձակումից հետո
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ ԼԴԿ կուսակցության հանգուցյալ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կանխատեսել էր Իրանի մասնատումը ԱՄՆ հարձակումից հետո: Նրա կանխատեսման տեսանյութը ներկայումս տարածվում է սոցիալական ցանցերում երկրի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարվածների լույսի ներքո, գրում է eadaily.com–ը:
«Ի՞նչ է սպասվում: Իրանը կբաժանվի վեց մասի: Վեց: Տեսնո՞ւմ եք: Պարսկաստանը մնացել է 30 միլիոն, այսօր կա 80 միլիոն: Նրանք կգնան Իրաք: Քուրդիստանի հողերը, տեսնում եք, ավելի մոտ են Իրաքին, այլ գույնի: Քուրդիստանը կլինի մեծ պետություն՝ 40 միլիոն բնակչությամբ: Հայաստանը, եթե թույլ տա Իրանին պարտվել հյուսիսից, կստանա ավելի մեծ Հայաստան, Արարատ և այլ հողեր», - մատնացույց անելով քարտեզը ասել էր Ժիրինովսկին տեսանյութում:
Ըստ նրա հետո քրդերի և հայերի միջոցով «Թուրքիան կպայթեցվի 10-15 տարի հետո»: «Որովհետև Հայաստանը կօգնի ամերիկացիներին Իրանի դեմ միայն այն դեպքում, երբ նրանց խոստանան Արևմտյան Հայաստանի տարածք։ Իսկ քրդերը երազում են ստեղծել միասնական Քուրդիստան։ Ընդ որում քրդերի մեծամասնությունը գտնվում է Թուրքիայում», - ասել էր Ժիրինովսկին։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am